ԵՍԱՅԻ 19:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որը եգիպտացիների երկրում Տիրոջ համար հավիտենական նշան է լինելու։ Իրենց նեղությունների պատճառով նրանք պիտի աղաղակեն Տիրոջը, և Տերը նրանց մոտ պիտի ուղարկի մի մարդու, որը պիտի փրկի նրանց. դատաստանով է փրկելու նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դա Եգիպտոսի երկրում մի նշան ու վկայություն է լինելու Զորությունների Տիրոջ համար, որովհետև նրանք բռնակալների պատճառով աղաղակելու են Տիրոջը, և նա մի փրկիչ և պաշտպան է ուղարկելու նրանց մոտ, ազատելու է նրանց։ |
Շատ օրեր անց մեռավ եգիպտացիների թագավորը։ Իսրայելի որդիները շարունակում էին տառապել գործերից և աղաղակ էին վեր առաքում։ Նրանց աղաղակը հասավ Աստծուն։
Տերն ասաց Մովսեսին. «Ես իսկապես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի նրանց աղաղակը իրենց գործավարների պատճառով, գիտեմ նրանց վշտերը
Եգիպտացիներին պիտի մատնեմ խստասիրտ մարդկանց ու տերերի ձեռքը, դաժան թագավորները պիտի տիրեն նրանց»,- այսպես է ասում Զորությունների Տերը։
Թող հասկանան, որ այդպես Ասորեստանի արքան գերի է տանելու եգիպտացիներին ու եթովպացիներին, երիտասարդներին ու ծերերին՝ մերկ ու բոկոտն՝ բացելով եգիպտացիների ամոթույքը։
Ապա Տիրոջ հրեշտակը ելավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազարին սպանեց։ Առավոտյան վեր կացան և գտան բոլորի անշունչ դիակները։
որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը՝ Իսրայելի Սուրբը, քեզ փրկողը։ Եգիպտոսն ու Եթովպիան որպես փրկագին տվեցի քեզ համար և Սուհենը քեզ հետ փոխանակեցի։
Բայց այժմ ինչո՞ւ եք այստեղ»։ Այսպես է ասում Տերը. «Իմ ժողովուրդը զուր տեղը քշվեց. նրանք ապշահար էին մնացել և լաց էին լինում»։ Այսպես է ասում Տերը. «Ձեր պատճառով իմ անունը մշտապես հայհոյվում է հեթանոսների մեջ։
Գիհու փոխարեն նոճի պիտի բուսնի, դժնիկի փոխարեն մրտենի պիտի աճի. և դա պիտի լինի հանուն Տիրոջ և ի նշան հավիտենականության, և երբեք չի նվազի»։
Դու պիտի ծծես հեթանոսների կաթը և ուտես թագավորների հարստությունը, պիտի իմանաս, որ ես եմ Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ ազատում ու փրկում եմ քեզ։
Նա ասաց. «Իմ ժողովուրդն իմ որդիներն են, որոնք չեն անարգի ինձ». և նա փրկություն բերեց նրանց
և սպասենք երանելի հույսին ու փառքի հայտնությանը մեր մեծն Աստծու և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի,
Ահավասիկ, ձեր դաշտերում աշխատած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք. ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ Ամենակալ Տիրոջ ականջին։
Հեսուն անուն դրեց Ռուբենի ցեղի, Գադի ցեղի և Մանասեի կես ցեղի զոհասեղանին և ասաց, որ դա Վկայություն է նրանց մեջ, թե Տերը նրանց Աստվածն է։