Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՍԱՅԻ 13:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ով բռնվի, պարտության պիտի մատնվի, իսկ մի տեղ հավաքվածները սրով պիտի ընկնեն։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ով գտնվի, նետով կխոցվի, ով բռնվի, սրով կընկնի։

Տես գլուխը



ԵՍԱՅԻ 13:15
8 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև անթիվ են սպանվածները և բազում՝ մոլորյալները, անթիվ են սրերը և բազում՝ լարված աղեղները, որովհետև բազմաթիվ են պատերազմում ընկածները։


Տերը բաց արեց իր պահոցը և հանեց իր բարկության զենքերը, քանզի Զորությունների Տերն անելիք ունի քաղդեացիների երկրում։


Չորացրե՛ք նրա բոլոր զավակներին. թող իջնեն սպանվելու համար. վա՜յ նրանց, որովհետև հասել է նրանց օրը, նրանցից վրեժխնդիր լինելու ժամը։


Քո միջոցով պիտի ոչնչացնեմ տղամարդուն ու կնոջը, քեզնով պիտի ոչնչացնեմ ծերին ու երիտասարդին, քեզնով պիտի ոչնչացնեմ տղային ու աղջկան։