15 Ով գտնվի, նետով կխոցվի, ով բռնվի, սրով կընկնի։
15 Ով բռնվի, պարտության պիտի մատնվի, իսկ մի տեղ հավաքվածները սրով պիտի ընկնեն։
Ոչնչացրե՛ք նրա բոլոր արջառները, թող նրանք սպանդանոց իջնեն. վա՜յ նրանց, որովհետև եկել է նրանց օրը՝ նրանց պատժելու ժամանակը։
Տերը բացեց իր զինարանը և հանեց իր ցասումի զենքերը, որովհետև քաղդեացիների երկրում անելիք ունի Զորությունների Տեր Աստվածը։
որովհետև նրանք փախչում են սրերից, մերկացրած սրի առաջից, լարած աղեղի առաջից, սաստիկ պատերազմի առաջից։
Եվ քեզնով կջախջախեմ ամուսնուն ու կնոջը, քեզնով կջախջախեմ ծերին ու պատանուն, քեզնով կջախջախեմ երիտասարդին ու կույսին։