ԵՍԱՅԻ 11:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մատաղ մանուկն իր ձեռքը պիտի մտցնի իժերի բույնը և իժերի ձագերի բույնը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծծկերն իժի ծակի վրա կխաղա, և կաթից կտրված տղան իր ձեռքը քարբի բնի մեջ կմտցնի։ |
Եզն ու արջը միասին պիտի ճարակեն, նրանց ձագերը միասին պիտի շրջեն, և առյուծը, ինչպես եզը, հարդ պիտի ուտի։
ու նրանք ոչ ոքի չպիտի կարողանան վնասել և խայթել իմ սուրբ լեռան վրա, քանի որ ամբողջ երկիրը լցվելու է Տիրոջ գիտությամբ, նման առատ ջրերին, որոնք ծածկում են ծովերը։
«Մի՛ ուրախացեք, ո՛վ այլազգիներ բոլոր, ձեզ հարվածողների լուծը խորտակվեց, որովհետև օձի զարմից դուրս են գալիս իժի ծնունդներ, իսկ սրանց ծնունդներից՝ թևավոր օձեր։
Քարբ օձի ձվեր են ծակում և սարդերի ոստայն հյուսում. եթե որևէ մեկը կամենա ուտել դրանցից, ծակ բացելով՝ նրա մեջ ջուր և քարբ օձ կգտնի։