ԵՍԱՅԻ 10:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա պիտի գա հասնի Անգե քաղաքը, անցնի Մակեդդովով և բանակ դնի Մաքմասում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գալիս է Այյաթ, կտրում-անցնում է Միգրոնը և իր գույքը տեղավորում է Միքմաշում։ |
այն մարդուն, որ ի վիճակի կլինի բարձրացնել իր գլուխը, և այն զորավորին, որ ունակ կլինի որևէ բան անելու, կվերացնի Հուդայի երկրից. նրա բանակը կլցվի ձեր լայնարձակ երկիրը»։ Աստված մեզ հետ է,
որովհետև սաստկացան նրա հարվածները, քանի որ հասան մինչև Հուդա և մոտեցան մինչև իմ ժողովրդի դռները և Երուսաղեմ։
Հեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց Գայի, որ Բեթ-Ավենի դիմացն է, և ասաց նրանց. «Հետախուզե՛ք Գային»։ Այդ մարդիկ գնացին, հետախուզեցին Գային,
Իսրայելի այրերից երեք հազար մարդ ընտրեց, որոնցից երկու հազարն իր հետ Մաքմասում էին, Բեթել լեռան վրա, իսկ հազարը՝ Հովնաթանի հետ, Բենիամինի Գաբաայում։ Մնացած ժողովրդին արձակեց, որ ամեն մեկը գնա իր բնակության վայրը։
Այլազգիները հավաքվեցին՝ պատերազմելու Իսրայելի դեմ, և Իսրայելի վրա ելան երեսուն հազար կառք, վեց հազար հեծյալներ, իսկ զորքն իր բազմությամբ նման էր ծովեզրի ավազին։ Սրանք եկան ու բանակեցին Մաքմասում՝ Բեթ-Ավենի դիմաց, դեպի հարավ։
Սավուղը բանակել էր բլրի գլխին, Մագդովղի նռնենու տակ։ Նրա հետ ժողովրդից վեց հարյուր հոգի կար։
Դավիթն իր բերածները հանձնեց բանակի մթերապահին և վազեց դեպի զորքն ու հետաքրքրվեց իր եղբայրների առողջությամբ։