Նրանք անասունները բերեցին Հովսեփի մոտ, իսկ Հովսեփը ձիու, ոչխարի, արջառի և էշի դիմաց նրանց կերակրեց հացով։
ԵԼՔ 9:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ ձեռքը կիջնի դաշտերում գտնվող քո հոտերի վրա, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների ու ոչխարների վրա, և շատ մեծ կոտորած կլինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ահա Տիրոջ ձեռքը կգա դաշտում գտնվող քո հոտերի վրա, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների և ոչխարների վրա, և շատ մեծ կոտորած կլինի։ |
Նրանք անասունները բերեցին Հովսեփի մոտ, իսկ Հովսեփը ձիու, ոչխարի, արջառի և էշի դիմաց նրանց կերակրեց հացով։
Ես կավետարանեմ քո արդարությունը մեծ հավաքներում. Ահա շրթունքներս չեմ կտրում քեզնից։ Ո՜վ Տեր, դու գիտես,
Նրան ասացին. «Եբրայեցիների Աստվածը մեզ կանչել է իր մոտ։ Արդ, դեպի անապատ երեք օրվա ճանապարհ ունենք գնալու, որպեսզի զոհ մատուցենք Տիրոջը՝ մեր Աստծուն, այլապես մեզ մահ կամ սպանություն կարող է պատահել»։
և փարավոնը չի լսի ձեզ. ես իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրա և իմ զորությամբ իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, կհանեմ եգիպտացիների երկրից՝ մեծապես վրեժխնդիր լինելով։
Եվ տարբերություն պիտի դնեմ իմ ժողովրդի և քո ժողովրդի միջև։ Վաղն իսկ շնաճանճը կտարածվի քո երկրում”»։
«Մահ ուղարկեցի ձեզ վրա եգիպտացիների ճանապարհին և սրով կոտորեցի ձեր երիտասարդներին՝ գերեվարված ձեր երիվարների հետ, և այրեցի ձեր բանակատեղիներն իմ բարկության կրակով, բայց և այնպես չդարձաք ինձ»,- ասում է Տերը։
Եվ արդ, ահա Տիրոջ ձեռքը քեզ վրա է. կույր կլինես ու միառժամանակ արև չես տեսնի»։ Անմիջապես նրա վրա մեգ ու խավար իջավ. և խարխափելով առաջնորդողներ էր փնտրում։
Հետևե՛ք և տեսե՛ք. եթե դեպի իր սահմանը՝ Բեթսամյուս է գնում, ուրեմն իմացե՛ք, որ նա է մեզ այս մեծամեծ չարիքները հասցրել, իսկ եթե՝ ոչ, ապա նրա ձեռքը չէ, որ մեզ պատուհասել է, այլ եղած պատիժները պատահական են»։