Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 47:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Նրանք անասունները բերեցին Հովսեփի մոտ, իսկ Հովսեփը ձիու, ոչխարի, արջառի և էշի դիմաց նրանց կերակրեց հացով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Նրանք իրենց անասունները բերեցին Հովսեփի մոտ, և Հովսեփը նրանց ձիերի, ոչխարների, արջառների և էշերի փոխարեն հաց տվեց նրանց։ Եվ այդ տարի նրանց հացով կերակրեց նրանց բոլոր անասունների փոխարեն։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 47:17
7 Խաչաձեւ Հղումներ  

Հովսեփը նրանց ասաց. «Եթե արծաթն սպառվել է, բերե՛ք ձեր անասունները, և ես ձեր անասունների դիմաց հաց կտամ ձեզ»։


Այդ տարին անցավ. նրանք երկրորդ տարին եկան Հովսեփի մոտ և ասացին. «Տե՛ր, կթողնե՞ս, որ կորստյան մատնվենք. մեր արծաթն սպառվեց, մեր անասուններն ու ունեցվածքը քեզ տվեցինք։ Մենք այլևս ոչինչ չունենք մեր տիրոջը տալու, բացի մեր անձերից ու մեր հողակտորներից։


Սողոմոնի երիվարները բերվում էին Եգիպտոսից և Թեկուայից, որտեղից դրանք գնում էին նրա վաճառականները։


Պատասխան տվեց սատանան ու ասաց Տիրոջը. «Մարդն ինչ որ ունի, կտա իր կաշվի դիմաց։


Տիրոջ ձեռքը կիջնի դաշտերում գտնվող քո հոտերի վրա, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների ու ոչխարների վրա, և շատ մեծ կոտորած կլինի։


Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար են իջնում Եգիպտոս, ովքեր հեծյալներին ու մարտակառքերին են ապավինում, թե շատ են, և ձիերի մեծ բազմությանը. նրանք Իսրայելի Սրբի վրա հույս չէին դնում, Աստծուն չէին փնտրում։


«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ