Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտրեն Տիրոջը՝ մեր Աստծուն. ելե՛ք և շինե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը և Աստծու սուրբ սպասքը տանեք այն տունը, որ կառուցելու եք Տիրոջ անունով»։
ԵԼՔ 9:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ իսկ ով չանսաց Տիրոջ խոսքին, դաշտում թողեց իր ծառաներին ու անասունները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ ով որ ուշադրություն չդարձրեց Տիրոջ խոսքերին, դաշտում թողեց իր ծառաներին և իր հոտերը։ |
Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտրեն Տիրոջը՝ մեր Աստծուն. ելե՛ք և շինե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը և Աստծու սուրբ սպասքը տանեք այն տունը, որ կառուցելու եք Տիրոջ անունով»։
Եվ ի՞նչ է մարդը, որ դու այդքան մեծարում ես նրան, ու այդքան ուշադրություն դարձնում նրա վրա,
Փարավոնի պաշտոնյաներից նա, ով վախեցավ Տիրոջ խոսքից, իր ծառաներին ու անասունները տուն արեց,
Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ երկարի՛ր դեպի երկինք, և թող կարկուտ թափվի եգիպտացիների երկրի վրա, ինչպես նաև մարդկանց ու անասունների և եգիպտացիների երկրի դաշտերի բոլոր բույսերի վրա»։
Չարագործին տեսնելով պատժված՝ իմաստունը հաստատությամբ է խրատում իր անձը, իսկ անմիտները, նրանց մոտով անցնելով, ավելի են վնասվում։
Մարդն ասաց ինձ. «Տեսար, մարդո՛ւ որդի։ Արդ, աչքերովդ նայի՛ր, ականջներովդ լսի՛ր և մտքումդ հաստա՛տ պահիր այն ամենը, ինչ քեզ ցույց եմ տալու, որովհետև քեզ ցույց տալու համար եմ այստեղ եկել։ Եվ ինչ որ ինքդ տեսնես, ցույց ես տալու Իսրայելի տանը»։
Երբ նա մեռնում էր, նրան շրջապատող կանայք ասացին. «Մի՛ վախեցիր, քանի որ տղա ծնեցիր»։ Նա պատասխան չտվեց և ուշադրություն չդարձրեց։