Հերոբովամ արքան ասաց Աստծու մարդուն. «Աղաչի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, աղոթի՛ր ինձ համար, որ ձեռքս դեպի ինձ դառնա»։ Աստծու մարդն աղաչեց Տիրոջ առաջ, և արքայի ձեռքն առաջվա պես դեպի ինքը եկավ։
ԵԼՔ 8:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Մովսեսն ու Ահարոնը դուրս ելան փարավոնի մոտից։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը, որպեսզի գորտերը հեռանան ըստ փարավոնի սահմանած ժամի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Աղաչե՛ք Տիրոջը, որ գորտերը հեռացնի ինձանից ու իմ ժողովրդից, և ես կարձակեմ ժողովրդին, որ զոհ մատուցի Տիրոջը»։ |
Հերոբովամ արքան ասաց Աստծու մարդուն. «Աղաչի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, աղոթի՛ր ինձ համար, որ ձեռքս դեպի ինձ դառնա»։ Աստծու մարդն աղաչեց Տիրոջ առաջ, և արքայի ձեռքն առաջվա պես դեպի ինքը եկավ։
Փարավոնը շտապ կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Մեղանչեցի Տիրոջ՝ ձեր Աստծու և ձեր առաջ։
Արդ, ներե՛ք իմ այս հանցանքը ևս և աղաչե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որ ինձ ազատի այս մորեխներից»։
Եգիպտացիների արքային հայտնեցին, որ ժողովուրդը փախել է։ Փարավոնն ու նրա պաշտոնյաները զղջացին և ասացին. «Այս ի՞նչ արեցինք. ինչո՞ւ արձակեցինք Իսրայելի որդիներին, որ այլևս չեն ծառայելու մեզ»։
Մովսեսն աղաչեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՛ր, ինչո՞ւ ես այդպես խիստ զայրանում քո ժողովրդի վրա, որին քո մեծ զորությամբ ու հզոր բազկով դուրս բերեցիր եգիպտացիների երկրից։
Եվ փարավոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ արձակեմ Իսրայելի որդիներին։ Ես չեմ ճանաչում Տիրոջը և Իսրայելին չեմ արձակի»։
Եվ գիտուններն ասացին փարավոնին. «Սրա մեջ Աստծու մատը կա»։ Սակայն փարավոնի սիրտը կարծրացավ, և նա, ինչպես ասել էր Տերը, չլսեց նրանց։
Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Այս անգամ մեղանչեցի։ Տերն արդար է, իսկ ես ու իմ ժողովուրդը՝ ամբարիշտ։
Ինձ համար աղոթե՛ք Տիրոջը, որ Աստծու որոտը, կարկուտն ու կրակը դադարեն։ Եվ կարձակեմ ձեզ. այլևս այստեղ չեք մնա»։
Մովսեսը փարավոնի մոտից ելավ ու գնաց քաղաքից դուրս, ձեռքը մեկնեց Տիրոջը, և որոտն ու կարկուտը դադարեցին, ու երկրի վրա այլևս անձրև չտեղաց։
Եվ գալով Մովսեսի մոտ՝ ասացին. «Մեղք ենք գործել, որովհետև չարախոսել ենք Տիրոջն ու քեզ։ Արդ, աղոթի՛ր Տիրոջը, որ նա մեր միջից վերացնի այդ օձերը»։ Մովսեսն աղոթեց Տիրոջը ժողովրդի համար։
Սիմոնը պատասխանեց. «Ինձ համար դո՛ւք աղաչեք Տիրոջը, որպեսզի այն բոլորից, ինչ դուք ասացիք, ինձ վրա ոչինչ չգա»։
Բոլորն ասացին Սամուելին. «Աղոթի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ծառաների համար, որ չմեռնենք, քանի որ մեզ համար թագավոր ուզելով՝ մեր գործած բոլոր մեղքերի վրա այդ չարիքն էլ ենք ավելացրել»։