Մովսեսը փարավոնին ասաց. «Սահմանի՛ր ինձ, թե ե՛րբ աղոթեմ քեզ համար, քո պաշտոնյաների ու քո ժողովրդի համար, որպեսզի գորտերը չքանան քո, քո ժողովրդի մոտից ու ձեր տներից և մնան միայն գետում»։
Տերն ասաց Մովսեսին. «Ահարոնին ասա՛. “Վերցրո՛ւ գավազանդ և ձեռքդ երկարի՛ր Եգիպտոսի ջրերի վրա՝ նրանց գետերի վրա, նրանց լճերի վրա, նրանց ջրանցքների վրա, նրանց ջրակույտերի վրա, և ջուրը կվերածվի արյան։ Եվ արյուն կդառնա եգիպտացիների ողջ երկրում եղած փայտե ու քարե ամանների ջուրը”»։
Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Աղոթե՛ք Տիրոջը, որ նա գորտերը հեռացնի ինձնից ու իմ ժողովրդից, և ես կարձակեմ ձեր ժողովրդին, և զոհ կմատուցեն Տիրոջը»։