Հովսեփը երեսուն տարեկան էր, երբ ներկայացվեց փարավոնին՝ եգիպտացիների արքային։ Հովսեփը, ելնելով փարավոնի մոտից, շրջեց ողջ Եգիպտոսում։
ԵԼՔ 7:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք, երբ նրանք խոսեցին փարավոնի հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք տարեկան, երբ նրանք խոսեցին փարավոնի հետ։ |
Հովսեփը երեսուն տարեկան էր, երբ ներկայացվեց փարավոնին՝ եգիպտացիների արքային։ Հովսեփը, ելնելով փարավոնի մոտից, շրջեց ողջ Եգիպտոսում։
Շատ օրեր անց մեռավ եգիպտացիների թագավորը։ Իսրայելի որդիները շարունակում էին տառապել գործերից և աղաղակ էին վեր առաքում։ Նրանց աղաղակը հասավ Աստծուն։
Քառասուն տարին լրանալուն պես Սինա լեռան անապատում՝ մի մորենու կրակի բոցերի մեջ, նրան երևաց Տիրոջ հրեշտակը։
Ապա նրանց ասաց. «Այսօր ես հարյուր քսան տարեկան եմ, այլևս չեմ կարող ելնել ու մտնել։ Որովհետև Տերն ինձ ասել է՝ “Հորդանան գետը չես անցնի”։
Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ վախճանվեց։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողությունն էր վատացել, ո՛չ էլ դեմքը խորշոմել։