Աբրամը ճանապարհ ընկավ, եկավ բնակվեց Քեբրոնում գտնվող Մամբրեի կաղնու մոտ և այնտեղ Տիրոջ՝ Աստծու համար զոհասեղան շինեց։
ԵԼՔ 6:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ երևացի Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։ Նրանց Աստվածն եմ, և իմ անունը Տեր է, բայց նրանց այդ չհայտնեցի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես երևացի Աբրահամին, Իսահակին և Հակոբին Ամենակարող Աստված անունով. բայց իմ Տեր անունով չհայտնվեցի նրանց։ |
Աբրամը ճանապարհ ընկավ, եկավ բնակվեց Քեբրոնում գտնվող Մամբրեի կաղնու մոտ և այնտեղ Տիրոջ՝ Աստծու համար զոհասեղան շինեց։
Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը՝ Աստված, երևաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստվածը, հաճելի՛ եղիր իմ առջև և անարատ։
Աբրահամն այդ վայրի անունը դրեց «Տերը տեսավ» [𝕸 Եհովա-յիռե], և մինչև այսօր էլ ասում են՝ «Այդ լեռան վրա Տերը երևաց»։
Իմ Աստվածը թող օրհնի քեզ, աճեցնի քեզ, բազմացնի քեզ, և դու ժողովուրդներին միավորող դառնաս։
Աստված նրան ասաց. «Ես եմ քո Ամենակալ Աստվածը. աճի՛ր և բազմացի՛ր։ Ազգեր ու ազգերի բազմություններ պիտի ծնվեն քեզնից, և թագավորներ պիտի ելնեն քեզնից։
Զգո՛ւյշ եղիր, լսի՛ր ու հնազանդվի՛ր նրան, որպեսզի նա չխորշի քեզնից, որովհետև նա իմ անունով է գործելու։
Եվ Աստված ասաց Մովսեսին. «Ես եմ Աստված, որ Է»։ Եվ ավելացրեց. «Այսպե՛ս ասա Իսրայելի որդիներին. “Է-ն առաքեց ինձ ձեզ մոտ”»։
Ես եմ Տերը՝ Աստված. սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ իմ առաքինությունը՝ կուռքերին»։
Այսպես է ասում Աստված՝ Իսրայելի թագավորը և նրա փրկիչ Զորությունների Տերը. «Ես եմ առաջինը և ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստված չկա։
«Դրա համար էլ այժմ ես նրանց ցույց կտամ իմ ձեռքը, ճանաչել կտամ նրանց նաև իմ զորությունը, ու թող գիտենան, որ իմ անունը Տեր է»։
Եվ նրանց ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. այն օրվանից, երբ Իսրայելի տունն ընտրեցի, երբ ինձ հայտնեցի Հակոբի տան զավակին, երբ եգիպտացիների երկրում ինձ նրանց հայտնեցի, նրանց ձեռք մեկնեցի ու ասացի. “Ես եմ ձեր Տերը՝ Աստված”,-
Եվ կիմանաք, որ ես եմ Տերը, երբ բացեմ ձեր գերեզմաններն ու ձեզ հանեմ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։
ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրա միս եմ բերելու և ձեզ մաշկով եմ պատելու, ձեզ իմ հոգին եմ տալու, և դուք կենդանանալու եք։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը”»։
Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթ եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն նրանից, որ Է, որ էր, և որը գալու է. նաև Հոգու յոթ զորություններից, Հոգու, որ նրա աթոռի առաջ է.
Նա ասաց նրանց. «Ինձ Նոոմին մի՛ կոչեք, այլ կոչե՛ք Դառնացած, որովհետև Ամենակարողը խիստ դառնացրեց ինձ։