ԵԼՔ 6:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս Ահարոնն ու Մովսեսն էին, որ խոսում էին եգիպտացիների արքա փարավոնի հետ՝ Եգիպտոսից հանելու Իսրայելի որդիներին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք են Իսրայելի որդիներին Եգիպտոսից հանելու համար Եգիպտոսի փարավոն թագավորի հետ խոսողները. սրանք էին՝ այս Մովսեսը և Ահարոնը։ |
Որովհետև հարվածեց ժայռին, և հոսեցին ջրեր, Ու վտակներ հորդեցին նրանից։ Բայց կարո՞ղ է նաև հաց տալ մեզ Կամ սեղան պատրաստել իր ժողովրդի համար»։
Տերը Մովսեսին ասաց. «Գնա՛, շտապ իջի՛ր, որովհետև քո ժողովուրդը, որին հանեցիր եգիպտացիների երկրից, անօրինացավ։
Տերն ասաց Մովսեսին. «Ելե՛ք այստեղից դու և քո ժողովուրդը, որին հանեցիր եգիպտացիների երկրից, դեպի այն երկիրը, որ երդվել եմ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին՝ ասելով. “Ձեր զավակներին եմ տալու այն”։
Եվ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և պատվիրեց նրանց ասել Իսրայելի որդիներին ու եգիպտացիների արքա փարավոնին, որ Իսրայելի որդիները դուրս պիտի գան եգիպտացիների երկրից։
Այս Ահարոնն ու Մովսեսն էին, որոնց Աստված պատվիրեց Իսրայելի բոլոր որդիներին իրենց ողջ ունեցվածքով հանել եգիպտացիների երկրից։
Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և արեցին այնպես, ինչպես իրենց պատվիրել էր Տերը։ Ահարոնը գավազանը գցեց փարավոնի ու նրա պաշտոնյաների առաջ, և այն օձ դարձավ։
Քանի որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, փրկեցի քեզ ծառայության տնից և քո առջև ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։
Սամուելը խոսեց ժողովրդի հետ և ասաց. «Թող վկա լինի Տերը, որ կարգեց Մովսեսին ու Ահարոնին և մեր հայրերին հանեց Եգիպտոսից։