Իրենց բնակության սկզբնական շրջանում նրանք չվախեցան Տիրոջից, և Տերն առյուծներ ուղարկեց, որոնք հոշոտեցին շատերին։
ԵԼՔ 5:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան ասացին. «Եբրայեցիների Աստվածը մեզ կանչել է իր մոտ։ Արդ, դեպի անապատ երեք օրվա ճանապարհ ունենք գնալու, որպեսզի զոհ մատուցենք Տիրոջը՝ մեր Աստծուն, այլապես մեզ մահ կամ սպանություն կարող է պատահել»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք ասացին. «Եբրայեցիների Աստվածն է հանդիպել մեզ. հրամա՛ն տուր, որ երեք օրվա ճանապարհ գնանք անապատում և զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն. միգուցե ժանտախտով կամ սրով հարձակվի մեզ վրա»։ |
Իրենց բնակության սկզբնական շրջանում նրանք չվախեցան Տիրոջից, և Տերն առյուծներ ուղարկեց, որոնք հոշոտեցին շատերին։
Արդ, կամակորություն մի՛ արեք, փա՛ռք տվեք Աստծուն, մտե՛ք նրա սրբարանը, որը նա սրբացրել է հավիտյան, ծառայե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որ նա ձեզնից հեռացնի իր սաստիկ բարկությունը։
Այն ամենը, ինչ հրամայեցի Տիրոջ՝ երկնքի և երկրի Աստծու տան վերաբերյալ, թող կատարվի. ոչ ոք թող չփորձի դեմ կանգնել Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տանը, որպեսզի Տիրոջ՝ Աստծու բարկությունը իմ և իմ որդու թագավորության վրա չգա։
և նրանք կանսան քո ձայնին։ Դու և Իսրայելի որդիների ավագանին կմտնեք եգիպտացիների արքայի՝ փարավոնի մոտ, և նրան կասես. “Տերը՝ եբրայեցիների Աստվածը, մեզ կանչում է իր մոտ։ Արդ, մենք երեք օրվա ճանապարհ պիտի գնանք դեպի անապատ, որպեսզի Տիրոջը՝ մեր Աստծուն, զոհ մատուցենք”։
Եվ նրան կասես. “Տերը՝ եբրայեցիների Աստվածը, ուղարկել է ինձ քեզ մոտ՝ ասելով. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ անապատում”, թեև մինչև հիմա ինձ չլսեցիր։
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Քո եղբայր Ահարոնին ասա՛. “Ձեռքով գավազանդ երկարի՛ր գետի վրա, ջրանցքների, ծանծաղուտների վրա և գորտե՛ր դուրս բեր եգիպտացիների երկրի վրա”»։
Տերն այդպես էլ արեց։ Բազում շնաճանճեր թափվեցին փարավոնի տների, նրա պաշտոնյաների տների ու եգիպտացիների ողջ երկրի վրա։ Եվ երկիրը շնաճանճերից ոչնչացավ։
Եվ Տերն արեց այնպես, ինչպես խնդրեց Մովսեսը. շնաճանճերը վերացրեց փարավոնի, նրա պաշտոնյաների ու ժողովրդի վրայից։ Մի շնաճանճ անգամ չմնաց։
Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ձեռքերով ծա՛փ զարկ, ոտքերով դոփի՛ր ու վա՜շ-վա՜շ ասա Իսրայելի տան կուռքերի ու չարի գործերի համար, որովհետև սրից, ժանտախտից ու սովից են ընկնելու։
Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ վրեժ առնելով ուխտը խախտելու համար։ Եվ եթե պատսպարվեք ձեր քաղաքներում, ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, և դուք թշնամիների ձեռքը պիտի մատնվեք։
Տերը մահ կսփռի քեզ վրա, մինչև որ վերացնի քեզ այն երկրից, ուր մտնելու ես՝ այն ժառանգելու համար։