Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 7:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Եվ նրան կասես. “Տերը՝ եբրայեցիների Աստվածը, ուղարկել է ինձ քեզ մոտ՝ ասելով. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ անապատում”, թեև մինչև հիմա ինձ չլսեցիր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Եվ ասա՛ նրան. “Եբրայեցիների Տեր Աստվածն ինձ ուղարկել է քեզ մոտ՝ ասելով. "Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ անապատում"։ Բայց մինչև հիմա դու ինձ չլսեցիր։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 7:16
18 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և ասացին նրան. «Այսպես է ասում Տերը՝ եբրայեցիների Աստվածը. “Մինչև ե՞րբ չես պատկառելու ինձնից։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որպեսզի պաշտեն ինձ։


Երբ փարավոնի սիրտը կարծրացավ, ու մեզ չարձակեց, Տերը եգիպտացիների երկրում կոտորեց բոլոր անդրանիկներին՝ մարդուց մինչև անասունների առաջնածինները։ Այդ պատճառով էլ ես Տիրոջն եմ նվիրաբերում ամեն մի արուի, որ արգանդ է բացում, և իմ որդիներից բոլոր անդրանիկներին փրկագին պետք է տամ”։


Եգիպտացիների արքային հայտնեցին, որ ժողովուրդը փախել է։ Փարավոնն ու նրա պաշտոնյաները զղջացին և ասացին. «Այս ի՞նչ արեցինք. ինչո՞ւ արձակեցինք Իսրայելի որդիներին, որ այլևս չեն ծառայելու մեզ»։


Բայց Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ։ Եվ պատրվակն այն պիտի լինի, որ ես ուղարկել եմ քեզ՝ հանելու իմ ժողովրդին Եգիպտոսից, որպեսզի պաշտեք Աստծուն այս լեռան վրա»։


Եվ Մովսեսն ասաց Աստծուն. «Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ ու ասում եմ նրանց. “Ձեր հայրերի Աստվածն ուղարկեց ինձ ձեզ մոտ”։ Եվ երբ ինձ հարցնեն, թե ի՛նչ է նրա անունը, ի՞նչ ասեմ նրանց»։


և նրանք կանսան քո ձայնին։ Դու և Իսրայելի որդիների ավագանին կմտնեք եգիպտացիների արքայի՝ փարավոնի մոտ, և նրան կասես. “Տերը՝ եբրայեցիների Աստվածը, մեզ կանչում է իր մոտ։ Արդ, մենք երեք օրվա ճանապարհ պիտի գնանք դեպի անապատ, որպեսզի Տիրոջը՝ մեր Աստծուն, զոհ մատուցենք”։


Եվ դու կասես փարավոնին. “Այսպես է ասում Տերը. “Իսրայելն իմ անդրանիկ որդին է։


Քեզ ասացի՝ արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Իսկ եթե չուզենաս արձակել նրան, ահա ես կսպանեմ քո անդրանիկ որդուն”»։


և փարավոնը չի լսի ձեզ. ես իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրա և իմ զորությամբ իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, կհանեմ եգիպտացիների երկրից՝ մեծապես վրեժխնդիր լինելով։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Քո եղբայր Ահարոնին ասա՛. “Ձեռքով գավազանդ երկարի՛ր գետի վրա, ջրանցքների, ծանծաղուտների վրա և գորտե՛ր դուրս բեր եգիպտացիների երկրի վրա”»։


Տերն այդպես էլ արեց։ Բազում շնաճանճեր թափվեցին փարավոնի տների, նրա պաշտոնյաների տների ու եգիպտացիների ողջ երկրի վրա։ Եվ երկիրը շնաճանճերից ոչնչացավ։


Տերն ասաց Մովսեսին. «Մտի՛ր փարավոնի մոտ ու նրան ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ եբրայեցիների Աստվածը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտեն ինձ։


Տերն ասաց Մովսեսին. «Վաղ առավոտյան կանգնի՛ր փարավոնի առաջ ու նրան ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ եբրայեցիների Աստվածը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտեն ինձ,


Ես արդարությամբ նրան թագավոր կարգեցի, և նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են. նա կկառուցի իմ քաղաքը և իմ գերված ժողովրդին հետ կբերի առանց կաշառքի և առանց ընծաների»,- ասում է Զորությունների Տերը։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Բռնության ենթարկվեցին իսրայելացիները, ինչպես և Հուդայի որդիները, բոլորն էլ, ովքեր գերեցին նրանց, բռնությամբ պահեցին ու չկամեցան արձակել նրանց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ