Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 8:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Տերն այդպես էլ արեց։ Բազում շնաճանճեր թափվեցին փարավոնի տների, նրա պաշտոնյաների տների ու եգիպտացիների ողջ երկրի վրա։ Եվ երկիրը շնաճանճերից ոչնչացավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց վաղ առավոտյան և կանգնի՛ր փարավոնի առաջ (ահա դուրս է ելնում դեպի ջուրը) ու ասա՛ նրան. “Տերն այսպես է ասում. "Արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 8:20
11 Խաչաձեւ Հղումներ  

Նրան արդարություն համարվեց սերնդեսերունդ, Մինչև հավիտյան։


Այդ ժամանակ փարավոնի դուստրն իջավ գետում լվացվելու։ Նրա նաժիշտները շրջում էին գետափին։ Նա, ծանծաղուտի մեջ տեսնելով զամբյուղը, ուղարկեց մի նաժիշտի՝ հանելու այն։


և նրանք կանսան քո ձայնին։ Դու և Իսրայելի որդիների ավագանին կմտնեք եգիպտացիների արքայի՝ փարավոնի մոտ, և նրան կասես. “Տերը՝ եբրայեցիների Աստվածը, մեզ կանչում է իր մոտ։ Արդ, մենք երեք օրվա ճանապարհ պիտի գնանք դեպի անապատ, որպեսզի Տիրոջը՝ մեր Աստծուն, զոհ մատուցենք”։


Քեզ ասացի՝ արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Իսկ եթե չուզենաս արձակել նրան, ահա ես կսպանեմ քո անդրանիկ որդուն”»։


Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ ու ասացին նրան. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ ինձ համար տոն անեն անապատում”»։


Նրան ասացին. «Եբրայեցիների Աստվածը մեզ կանչել է իր մոտ։ Արդ, դեպի անապատ երեք օրվա ճանապարհ ունենք գնալու, որպեսզի զոհ մատուցենք Տիրոջը՝ մեր Աստծուն, այլապես մեզ մահ կամ սպանություն կարող է պատահել»։


Առավոտյան գնա՛ փարավոնի մոտ։ Երբ նա ելնի դեպի ջուրը, կանգնի՛ր նրա առջև՝ գետափին, քո ձեռքում բռնած այն գավազանը, որ օձ դարձավ։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Քո եղբայր Ահարոնին ասա՛. “Ձեռքով գավազանդ երկարի՛ր գետի վրա, ջրանցքների, ծանծաղուտների վրա և գորտե՛ր դուրս բեր եգիպտացիների երկրի վրա”»։


Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Գնացե՛ք և այստե՛ղ զոհ մատուցեք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։


Տերն ասաց Մովսեսին. «Վաղ առավոտյան կանգնի՛ր փարավոնի առաջ ու նրան ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ եբրայեցիների Աստվածը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտեն ինձ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ