ԵԼՔ 40:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսը կանգնեցրեց խորանը. դրեց դրա խարիսխները և կանգնեցրեց դրա սյուները, դրանց վրա ամրացրեց խոյակները, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսն արեց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն. այդպես էլ արեց։ |
Եգիպտացիների երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարվա առաջին ամսին՝ ամսամուտին, խորանը կանգնեցվեց։
Չէ՞ որ օրենքը տվեց օգնության համար, որպեսզի ասեն, թե սրանք այն խոսքերը չեն, որոնց համար կարելի է կաշառք տալ»։
Ապա Մովսեսն առաջ բերեց Ահարոնի որդիներին և նրանց պատմուճաններ հագցրեց, նրանց մեջքերին կապեց գոտիներ, գլուխներին դրեց ապարոշներ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
փորոտիքն ու ոտքերը լվաց ջրով և խոյն ամբողջությամբ տեղադրեց զոհասեղանի վրա, քանի որ ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Նրա գլխին դրեց խույրը, խույրի ճակատին ամրացրեց ոսկյա սուրբ թիթեղը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Եթե ամպն անգամ մեկ ամիս մնար ու հովանի լիներ խորանին, Իսրայելի որդիները բանակում էին ու չէին մեկնում։
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
«Եվ այժմ, Իսրայե՜լ, լսի՛ր այն օրենքներն ու կանոնները, որ ես այսօր ուսուցանում եմ քեզ, որպեսզի ապրեք և մտնելով ժառանգեք այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալիս է ձեզ։
Նա հավատարիմ էր իր Արարչին, որ նրան կարգեց այս պաշտոնին, ինչպես որ Մովսեսը հավատարիմ եղավ նրա ամբողջ տան մեջ։