Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 4:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Բազում օրեր անց վախճանվեց եգիպտացիների արքան։ Եվ Տերը Մադիամում ասաց Մովսեսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետև մահացան բոլոր նրանք, ովքեր փնտրում էին քեզ»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մադիամում Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետև մեռան այն մարդիկ, որոնք քո կյանքն էին ուզում խլել»։

Տես գլուխը



ԵԼՔ 4:19
3 Խաչաձեւ Հղումներ  

Երբ փարավոնը լսեց այդ մասին, ցանկացավ սպանել Մովսեսին։ Մովսեսը փախավ փարավոնի մոտից և բնակվեց Մադիամի երկրում։ Գալով Մադիամի երկիրը՝ նստեց մի ջրհորի մոտ։


Շատ օրեր անց մեռավ եգիպտացիների թագավորը։ Իսրայելի որդիները շարունակում էին տառապել գործերից և աղաղակ էին վեր առաքում։ Նրանց աղաղակը հասավ Աստծուն։


և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և գնա՛ Իսրայելի երկիրը, որովհետև մեռան նրանք, ովքեր մանկան մահն էին ուզում»։