Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 4:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Մովսեսը վերադարձավ Հոթորի՝ իր աներոջ մոտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնվող իմ եղբայրների մոտ և տեսնեմ, թե տակավին կենդանի՞ են»։ Եվ Հոթորն ասաց Մովսեսին. «Բարի ճանապարհ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Մովսեսը գնաց և վերադառնալով իր աներոջ՝ Հոթորի մոտ, ասաց նրան. «Թո՛ղ գնամ Եգիպտոսում գտնվող իմ եղբայրների մոտ և տեսնեմ, թե տակավին ո՞ղջ են»։ Եվ Հոթորն ասաց Մովսեսին. «Գնա՛ խաղաղությամբ»։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 4:18
11 Խաչաձեւ Հղումներ  

Ապա Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ես Հովսեփն եմ։ Իրապե՞ս դեռ կենդանի է իմ հայրը»։ Նրա եղբայրները չէին կարողանում նրան պատասխանել, որովհետև ցնցված էին։


Եղիսեեն մարդ ուղարկեց նրա մոտ և ասաց. «Գնա՛ յոթ անգամ լվացվի՛ր Հորդանան գետում, քո մարմինը կբուժվի, և դու կմաքրվես»։


Եղիսեեն ասաց Նեեմանին. «Գնա՛ խաղաղությամբ»։ Եվ նա գնաց նրա մոտից, Իսրայելի երկրից։


Եվ Մովսեսը բնակվեց այդ մարդու մոտ, և սա իր դուստր Սեպփովրային կնության տվեց Մովսեսին։


Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Հոթորի՝ մադիանացիների քրմի հոտերը։ Մի օր նա հոտերը տարավ անապատի միջով ու եկավ Աստծու լեռը՝ Քորեբ։


Եվ նա ասաց այդ կնոջը. «Քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։


Իսկ մի քանի օր հետո Պողոսը Բառնաբասին ասաց. «Արի՛ վերադառնանք և շրջենք եղբայրների մեջ բոլոր այն քաղաքներում, որտեղ քարոզեցինք Տիրոջ խոսքը՝ տեսնելու, թե ինչպե՛ս են այն պահում»։


Եվ բանտապետը Պողոսին փոխանցեց այս խոսքերը. «Զորագլուխները մարդ են ուղարկել, որ ազատ արձակվեք։ Ուստի ելե՛ք և գնացե՛ք խաղաղությամբ»։


Բոլոր նրանք, ովքեր ծառայության լծի տակ են, թող իրենց տերերին պատվի արժանի համարեն, որպեսզի Աստծու անունն ու վարդապետությունը հայհոյության առարկա չդառնան։


Քահանան նրանց ասաց. «Գնացե՛ք խաղաղությամբ, Տիրոջ առաջն է ձեր գնացած ճանապարհը»։


Հեղին պատասխան տվեց և ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, և Իսրայելի Աստվածը թող կատարի իրենից հայցած քո բոլոր խնդրանքները»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ