Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 39:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին, Իսրայելի որդիներն այդ ամենը այդպես էլ կատարեցին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իսրայելի որդիներն այս բոլոր գործերը կատարեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։

Տես գլուխը



ԵԼՔ 39:42
15 Խաչաձեւ Հղումներ  

և տաճարի կառուցումն ավարտվեց տասնմեկերորդ տարվա Բուլ, այսինքն՝ յոթերորդ ամսին, իրեն անհրաժեշտ ամեն ինչով ու ամեն հորինվածքով։ Սողոմոնը տաճարը կառուցեց յոթ տարում։


Նրանք զանց չարեցին արքայի այն ցուցումները, որ տրվել էին քահանաների, ղևտացիների, գանձարանի և ամեն ինչի վերաբերյալ։


Իսրայելի որդիները գնացին ու արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին։


«Ձեր բոլոր հմուտ մասնագետները թող գան ու պատրաստեն այն ամենը, ինչ պատվիրեց Տերը.


Մովսեսի մոտ՝ խորան բերեցին զգեստները, վրանի ծածկն ու դրա բոլոր մասերը, դրա ճարմանդները, փայտերը, միջաձողերը, դրա սյուները, վերջինիս խարիսխները,


սրբարանում պաշտամունք կատարելու սրբազան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների քահանայության համար նախատեսված զգեստները։


Մովսեսը տեսավ բոլոր գործերը, որ նրանք կատարել էին այնպես, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։ Նրանք ճիշտ նույն ձևով էին կատարել։ Եվ Մովսեսն օրհնեց նրանց։


Ես գնացի և այն թաքցրի Եփրատի ափին, ինչպես պատվիրել էր ինձ Տերը։


Եթե ամպն անգամ մեկ ամիս մնար ու հովանի լիներ խորանին, Իսրայելի որդիները բանակում էին ու չէին մեկնում։


Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։


Ջանա՛ Աստծու առաջ ինքդ քեզ ներկայացնել որպես փորձված մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքն ուղիղ է ուսուցանում։


Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը։