ԵԼՔ 39:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թիթեղը պատրաստեցին մաքուր ոսկուց և դրա վրա փորագրեցին «Ընծայված Տիրոջը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գոտին նույնպես՝ կապույտ, ծիրանագույն ու կարմիր և մանած նուրբ կտավից, նկարազարդ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ |
Խորանի դռան համար մեկ այլ վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից՝ հմտորեն ասեղնագործված։
Բակի դռան վարագույրի երկարությունը թող լինի քսան կանգուն։ Կապույտ, ծիրանի ու կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից պատրաստված թող լինի այն՝ նկարագեղ ասեղնագործությամբ։ Դրանց սյուները թող լինեն չորս հատ, խարիսխներն էլ՝ չորս հատ։
Նրանց համար պատրաստեցին բեհեզից և մանված կապուտակ, ծիրանի ու կարմիր ժապավեններով հյուսված գոտիներ՝ զարդանախշ մի գործ, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
Այն կապեցին մի կապույտ ժապավենով, որպեսզի վերևի կողմից ամրացնեն խույրի վրա, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։