Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 27:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Բակի դռան վարագույրի երկարությունը թող լինի քսան կանգուն։ Կապույտ, ծիրանի ու կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից պատրաստված թող լինի այն՝ նկարագեղ ասեղնագործությամբ։ Դրանց սյուները թող լինեն չորս հատ, խարիսխներն էլ՝ չորս հատ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Սրահի դռան համար քսան կանգուն մի վարագույր թող լինի՝ կապույտ, ծիրանագույն և կրկնակի կարմիր մանած նուրբ կտավից պատրաստված։ Դրանց սյուները՝ չորս հատ, և դրանց խարիսխները՝ չորս։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 27:16
10 Խաչաձեւ Հղումներ  

Մի վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր մանվածքից և ասեղնագործված բեհեզից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։


Խորանի դռան համար մեկ այլ վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից՝ հմտորեն ասեղնագործված։


Դռան մյուս թևի առագաստների երկարությունը թող լինի տասնհինգ կանգուն։ Դրանց սյուները թող լինեն երեք հատ, դրանց խարիսխները՝ երեք հատ։


Բակը շրջափակող բոլոր սյուներն արծաթապատ թող լինեն, դրանց խոյակները՝ արծաթից, դրանց խարիսխները՝ պղնձից։


Պատմուճանը բեհեզից կպատրաստես։ Բեհեզից կպատրաստես նաև ապարոշն ու նախշազարդ գոտին։


Վկայության խորանի դռան վարագույրը կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից պատրաստեց՝ ասեղնագործ քերովբեներով։


Թիթեղը պատրաստեցին մաքուր ոսկուց և դրա վրա փորագրեցին «Ընծայված Տիրոջը»։


բակի առագաստները, բակի մուտքի վարագույրները, ինչպես նաև դրանց բոլոր պարագաները։


“Ավար բաշխողները չե՞ն գտնի նրան, Որ բարիք անեն բարեկամներին՝ ամեն մեկին բաժանելով իր ավարը, Սիսարայից ստացված գույնզգույն ավարը, Նկարազարդ, գույնզգույն երանգներով ավարը, Գույնզգույն, նկարազարդ հյուսվածքներով նարոտը նրա պարանոցի վրա”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ