Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 39:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Նրանց համար պատրաստեցին բեհեզից և մանված կապուտակ, ծիրանի ու կարմիր ժապավեններով հյուսված գոտիներ՝ զարդանախշ մի գործ, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Խույրը՝ նուրբ կտավից և գլխարկի ապարոշները՝ նուրբ կտավից և անդրավարտիքները՝ մանած նուրբ կտավից։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 39:28
11 Խաչաձեւ Հղումներ  

Դրա վերին մասը շուրջանակի կլոր կտրելով՝ բացվածք կթողնես։ Միացման տեղերը ամբողջական՝ մեկ կտոր թող լինեն, որպեսզի այդ զգեստը չպատռվի։


Պատմուճանը բեհեզից կպատրաստես։ Բեհեզից կպատրաստես նաև ապարոշն ու նախշազարդ գոտին։


Այս է այն հանդերձանքը, որ նրանք պիտի պատրաստեն. լանջապանակը, պատմուճանը, եփուդը՝ ուսերի և լանջի համար, բեհեզյա շապիկը, խույրը և գոտին։ Սրբազան զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների համար, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։


Ահարոնի որդիների համար պատմուճաններ, գոտիներ ու ապարոշներ կպատրաստես՝ պատվի և փառքի համար։


Նրանց համար կտավից անդրավարտիքներ կպատրաստես, որպեսզի դրանք, նրանց մեջքից մինչև սրունքները հասնելով, ծածկեն նրանց ամոթույքը։


բեհեզյա անդրավարտիք։


Թիթեղը պատրաստեցին մաքուր ոսկուց և դրա վրա փորագրեցին «Ընծայված Տիրոջը»։


ու վայելուչ պաճուճազարդերը, ոտնապարանջաններն ու ապարանջանները, մեհևանդներն ու գինդերը, նրանց մատանիներն ու ոսկեշար մանյակները, դիպակներն ու թելավոր զարդերը,


Թագավորին ու բռնացող իշխաններին ասացե՛ք. «Խոնարհվե՛ք ու գետնի՛ն նստեք, քանի որ ձեր փառքի պսակն ընկավ ձեր գլուխներից։


Գլուխներին կտավե խույրեր են ունենալու, սրունքներին՝ կտավե անդրավարտիքներ։ Ծանր հագնված չպետք է լինեն։


Այն թթխմորով չպիտի եփվի։ Ինձ հատկացված ընծայի այդ մասը ես իրենց տվեցի։ Դրանք սրբությունների սրբություն են՝ լինի այդ մեղքի զոհ, թե հանցանքների զոհ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ