ԵԼՔ 38:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդայի ցեղից Բեսելիելը՝ որդին Ուրիի, որը որդին էր Ովրի, արեց այնպես, ինչպես Տերը հրամայել էր Մովսեսին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդայի ցեղից Բեսելիելը՝ Ուրիի որդին, որը որդին էր Ովրի, արեց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։ |
Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին. «Տեսե՛ք, Աստված անվանապես կանչեց Հուդայի ցեղից Ովրի որդի Ուրիի որդուն՝ Բեսելիելին։
Ահա Վկայության խորանի կառուցման հաշիվը, ինչպես հրաման տվեց Մովսեսը, ղևտացիների ծառայության համար, Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով։
Տերն ինձ ասաց. «Մի՛ ասա՝ “Մանուկ եմ ես”. ում մոտ որ ուղարկեմ քեզ, բոլորի մոտ էլ պիտի գնաս, ու այն ամենը, ինչ որ պատվիրեմ քեզ, պիտի խոսես։
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։