ԵԼՔ 37:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բեսելիելը տապանակը շինեց չփտող փայտից, երկուսուկես կանգուն երկարությամբ, մեկուկես կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ։ Այն ներսից ու դրսից պատեց ոսկով, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բեսելիելը տապանակը շինեց սատիմի փայտից։ Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, լայնությունը՝ մեկուկես կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն։ |
Վարագույրը կձգես մույթից մույթ։ Ուխտի տապանակը կտանես վարագույրից ներս, և վարագույրը սրբությունը կառանձնացնի Սրբություն սրբոցից։
Ես չփտող փայտից տապանակ պատրաստեցի։ Ապա առաջինների պես երկու քարե տախտակներ կոփեցի և բարձրացա լեռը։ Երկու տախտակներն իմ ձեռքին էին։
որտեղ դրվում էին ոսկե բուրվառը և ներսից ու դրսից ոսկով պատած Ուխտի տապանակը, որի մեջ կար ոսկե սափորը՝ լի մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։