ԵԼՔ 36:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ներքևի կողմից նրանք միացած էին. նույն օրինակով միացած էին վերևի կողմից, միահյուսված. նույնպես արեց նաև անկյունների երկու մույթերի համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ներքևի կողմից դրանք զույգ էին, իսկ վերևից իրար միացած էին մեկ օղակով։ Երկուսն էլ պատրաստեց երկու անկյուններում։ |
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Այստե՛ղ օրհնեցեք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր ծառաներ, Որ գտնվում եք Տիրոջ տան մեջ Եվ մեր Աստծու գավիթներում։
Դրանք թող լինեն կրկնակի, միացած մույթեր՝ հատակից մինչև գագաթը։ Նույն ձևով կշինես երկու անկյունների մույթերը։
Այսպիսով ստացվեց ութ մույթ։ Դրանց խարիսխներն արծաթից էին. ընդամենը տասնվեց խարիսխ. յուրաքանչյուր մույթի համար՝ երկու խարիսխ։
Ամեն օր վաղ առավոտյան միասին էին գնում տաճար, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ իրենց կերակուրը ճաշակելով։ Սրտի պարզությամբ
Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր։ Եվ նրանցից ոչ ոք չէր ասում, թե իր ինչքերն իրենն են, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր։
Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանվեք, և ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատվեք նույն մտքով և նույն համոզմունքով։
որովհետև մենք ամենքս՝ հրեա թե հեթանոս, ծառա թե ազատ, մեկ Հոգով մկրտվեցինք մեկ մարմին կազմելու համար, և ամենքս էլ նույն Հոգուց խմեցինք։
ջնջեց Օրենքը իր պատվիրաններով ու հրահանգներով, որպեսզի իրենով երկուսից մեկ, նոր մարդ ստեղծի և խաղաղություն հաստատի,
Ուրեմն այսուհետև օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացի և Աստծու ընտանիքի անդամներ,