Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Եփեսացիներին 2:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 ջնջեց Օրենքը իր պատվիրաններով ու հրահանգներով, որպեսզի իրենով երկուսից մեկ, նոր մարդ ստեղծի և խաղաղություն հաստատի,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 հրահանգների և պատվիրանների օրենքը ջնջելով, որպեսզի իրենով երկու ժողովուրդներից մեկ նոր մարդ ստեղծի և խաղաղություն հաստատի

Տես գլուխը Պատճենել




Եփեսացիներին 2:15
21 Խաչաձեւ Հղումներ  

Մեծ է նրա իշխանությունը, և նրա խաղաղությունը սահման չունի։ Նա պիտի նստի Դավթի աթոռին, նրա թագավորությունը պիտի զորանա և հաջողվի իրավունքով ու արդարությամբ այսուհետև և հավիտյանս հավիտենից։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունը պիտի կատարի այդ։


Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ։


Իսկ նրանք, ովքեր Օրենքից բխող գործերին են ապավինում, անեծքի տակ են, որովհետև գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ չի պահում և գործադրում այն ամենը, ինչ գրված է Օրենքի Գրքում» (հմմտ. Բ Օր. 27.26)։


Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։


Քանի որ ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը, այլ նոր արարած լինելը։


Քանի որ նրա ստեղծագործությունն ենք՝ ստեղծված Քրիստոս Հիսուսով, բարի գործերի համար, որոնց համար Աստված նախապես պատրաստեց մեզ, որպեսզի ապրենք դրանցով։


Նա է մեր խաղաղությունը, որ երկուսը մեկ դարձրեց, քանդեց միջնորմ պատը՝ թշնամությունը, իր մարմնի մեջ,


ու երկուսին մեկ մարմնով հաշտեցնի Աստծու հետ իր խաչի միջոցով։ Սպանելով թշնամությունն իր մեջ՝


որից ամբողջ մարմինը՝ միասնական ու ներդաշնակ, զանազան հոդերի օգնությամբ, յուրաքանչյուր մասի ներգործության չափով, իր աճումն է ձեռք բերում՝ կառուցելու ինքն իրեն սիրո մեջ։


և ջնջեց մեր օրինազանցության համար մեր դեմ արձակված դատավճռի ձեռագիրը, վերացրեց այն մեջտեղից և մեխեց խաչափայտին։


Եթե մեռաք Քրիստոսի հետ և բնության տարերային ուժերի իշխանությունից դուրս եկաք, ինչո՞ւ եք այս աշխարհում ապրողների նման հետևում մարդկանց կողմից տրված պատվիրաններին ու վարդապետություններին.


և հագե՛ք նորը՝ նորոգված գիտությամբ, իր Արարչի պատկերի համաձայն։


Այստեղ այլևս չկա ո՛չ հրեա, ո՛չ էլ հեթանոս, թլփատություն կամ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամեն ինչ և ամեն ինչի մեջ։


Եվ ձեր սրտերում թող թագավորի Քրիստոսի խաղաղությունը, որին և կանչվեցիք մեկ մարմնի մեջ։ Եվ գոհությո՛ւն մատուցեք։


որը ոչ ըստ մարդկային պատվիրանի եղավ քահանա, այլ ըստ անվախճան կյանքի զորության։


Արդ, նոր ուխտի մասին խոսելով՝ նա հին դարձրեց առաջինը. իսկ այն, ինչ հնանում է ու ծերանում, մոտ է անհետանալու։


Եթե պետք էր, որ երկնավոր բաների օրինակները այսպիսի ծեսերով մաքրվեին, ապա բուն իսկ երկնավորները պետք է մաքրվեին դրանցից էլ ավելի լավ զոհերով.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ