ԵԼՔ 36:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հինգ վարագույրները միացած էին միմյանց, իսկ մյուս հինգ վարագույրներն էլ միմյանց էին միացած։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հինգ վարագույրներն իրար էին կցված, մյուս հինգ վարագույրները նույնպես կցված էին իրար։ |
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Այստե՛ղ օրհնեցեք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր ծառաներ, Որ գտնվում եք Տիրոջ տան մեջ Եվ մեր Աստծու գավիթներում։
Հինգ վարագույրները պետք է միացած լինեն իրար։ Իրար պետք է միացած լինեն նաև մյուս հինգ վարագույրները։
Մեկ վարագույրի երկարությունը քսանութ կանգուն էր, իսկ լայնությունը՝ չորս կանգուն։ Բոլոր վարագույրների չափսերը նույնն էին։
Այն ժամանակ ժողովուրդներին կվերադարձնեմ լեզու նրանց ազգերի համար, որպեսզի բոլորը Տիրոջ անունը կանչեն, և նրանք ծառայեն նրան մի լծի տակ։
Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանվեք, և ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատվեք նույն մտքով և նույն համոզմունքով։
լիակատա՛ր դարձրեք իմ ուրախությունը. նո՛ւյնը խորհեք, նույն սե՛րն ունեցեք ձեր մեջ, եղե՛ք միաշունչ, միախորհուրդ։
Այսուհետև ձեզնից նրանք, ովքեր կատարյալ են, նույն ձևով թող խորհեն, իսկ եթե որևէ բանի շուրջ ուրիշ կերպ խորհեք, Աստված ձեզ դրա մասին էլ կհայտնի։