Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 35:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

“Վեց օր պիտի աշխատեք, իսկ յոթերորդ օրը պիտի հանգստանաք. շաբաթ օրը սուրբ է՝ Տիրոջը նվիրված հանգստյան օր։ Ով այդ օրն աշխատի, կմեռնի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

վեց օր պիտի աշխատեք, բայց յոթերորդ օրը սուրբ պիտի լինի ձեզ համար, այսինքն՝ հանգստյան շաբաթ Տիրոջ համար։ Ով որ գործ անի այդ օրը, պիտի մեռցվի։

Տես գլուխը



ԵԼՔ 35:2
13 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսն ասաց նրանց. «Տիրոջ հրահանգն այս է. “Վաղը շաբաթ է, հանգիստ է, Տիրոջը նվիրված սուրբ օր։ Ինչ որ եփելու եք, եփե՛ք, և ինչ որ թխելու եք, թխե՛ք. ինչ որ ավելանա, թող ձեր ամաններում մնա մինչև առավոտ”»։


Վեց օր կաշխատես, իսկ յոթերորդ օրը կթողնես, որ հանգստանան քո եզն ու էշը, հանգստանան նաև քո աղախնու որդին և օտարականը։


Վեց օր կաշխատես, իսկ յոթերորդ օրը կհանգստանաս։ Կհանգստանաս նաև ցանքի ու հնձի ժամանակ։


Եթե ոտքդ հետ քաշես և սրբության օրը քո ուզածը չկատարես, զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը։


Վեց օր պիտի աշխատես, իսկ յոթերորդ օրը թող շաբաթ՝ հանգստյան օր լինի և սուրբ համարվի՝ Տիրոջը նվիրված։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք, որովհետև այն Տիրոջը նվիրված շաբաթ է, որտեղ էլ բնակվելու լինեք։


Հրեաները Հիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ։