Իսրայելի որդիները տեսնում էին, որ Մովսեսի երեսը ճառագում է։ Մովսեսը քողով ծածկում էր երեսը մինչև խոսելու համար Տիրոջ մոտ մտնելը։
ԵԼՔ 34:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Մովսեսը Տիրոջ հետ խոսելու համար ներկայանում էր նրան, հանում էր քողը մինչև այնտեղից հեռանալը։ Եվ երբ հեռանում էր այնտեղից, նա Իսրայելի բոլոր որդիներին հաղորդում էր այն, ինչ Տերը հրամայել էր իրեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Մովսեսը ներկայանում էր Տիրոջը՝ նրա հետ խոսելու համար, հանում էր քողը մինչև դուրս գալը. և երբ դուրս էր գալիս, Իսրայելի որդիներին ասում էր, ինչ որ պատվիրվել էր իրեն։ |
Իսրայելի որդիները տեսնում էին, որ Մովսեսի երեսը ճառագում է։ Մովսեսը քողով ծածկում էր երեսը մինչև խոսելու համար Տիրոջ մոտ մտնելը։
Ուրեմն համարձակությամբ մոտենանք նրա շնորհի աթոռին, որպեսզի ողորմություն ստանանք և շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնության կարիք ունենք։