Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 34:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Իսրայելի որդիները տեսնում էին, որ Մովսեսի երեսը ճառագում է։ Մովսեսը քողով ծածկում էր երեսը մինչև խոսելու համար Տիրոջ մոտ մտնելը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Իսրայելի որդիները տեսնում էին, որ Մովսեսի երեսը լուսափայլում էր. Մովսեսն իր երեսը քողով ծածկում էր մինչ նրա հետ խոսելու մտնելը։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 34:35
9 Խաչաձեւ Հղումներ  

որպեսզի լինեք անբասիր ու անարատ, Աստծու որդիներ, անմեղ՝ կամակոր ու խոտորված սերնդի մեջ։ Նրանց մեջ պիտի երևաք ինչպես լուսատուներն աշխարհում՝


Նա՛ էր ճրագը, որ վառված էր և լույս էր տալիս, և դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լույսով։


Այդժամ արդարներն արեգակի պես կծագեն երկնքի արքայության մեջ։ Ով ականջ ունի լսելու, թող լսի»։


Այդպես էլ թող ձեր լույսը փայլի մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։


Ո՞վ է ճանաչում իմաստուններին, և ո՞վ կարող է այս հարցերի մեկնությունը տալ։ Մարդու իմաստությունը լույս է տալիս նրա երեսին, բայց անամոթի երեսը ատելի է լինում։


և ոչ թե Մովսեսի նման, որ քողով ծածկում էր իր երեսը, որպեսզի իսրայելացիները մինչև վերջ չնայեն այն փառքին, որն անհետանալու էր։


Մովսեսը հավաքեց Իսրայելի որդիների ողջ ժողովրդին ու ասաց նրանց. «Ահա այն բաները, որ Տերն ասաց, որ պետք է անել.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ