ԵԼՔ 34:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա նրան մոտեցան Իսրայելի բոլոր որդիները, և պատմեց նրանց այն ամենը, ինչ Տերը խոսել էր իր հետ Սինա լեռան վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրանից հետո Իսրայելի բոլոր որդիները մոտեցան։ Եվ Մովսեսը պատվիրեց նրանց այն ամենը, ինչ Տերը խոսել էր իր հետ Սինա լեռան վրա։ |
Մովսեսը եկավ ու ժողովրդին հայտնեց Աստծու բոլոր պատգամներն ու կանոնները։ Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տվեց ու ասաց. «Կկատարենք այն բոլոր պատգամները, որ տվել է Տերը, և կլսենք»։
Մովսեսը կանչեց նրանց. Ահարոնն ու ժողովրդի բոլոր իշխանները եկան նրա մոտ, և Մովսեսը խոսեց նրանց հետ։
Մովսեսը հավաքեց Իսրայելի որդիների ողջ ժողովրդին ու ասաց նրանց. «Ահա այն բաները, որ Տերն ասաց, որ պետք է անել.
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
Ես Տիրոջից ստացա այն, ինչ ձեզ ավանդեցի, թե Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հաց վերցրեց,
Ես ձեզ ավանդեցի հատկապես այն, ինչն ինքս ընդունեցի. այն, որ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար՝ Սուրբ Գրքի համաձայն,