Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 34:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Մովսեսը կանչեց նրանց. Ահարոնն ու ժողովրդի բոլոր իշխանները եկան նրա մոտ, և Մովսեսը խոսեց նրանց հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Մովսեսը կանչեց նրանց. Ահարոնն ու ժողովրդի բոլոր իշխանավորները եկան նրա մոտ, և Մովսեսը խոսեց նրանց հետ։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 34:31
7 Խաչաձեւ Հղումներ  

Հովսեփը համբուրեց նաև իր բոլոր եղբայրներին և նրանց գրկած՝ լաց եղավ։ Դրանից հետո միայն իր եղբայրները խոսեցին նրա հետ։


Ապա Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ես Հովսեփն եմ։ Իրապե՞ս դեռ կենդանի է իմ հայրը»։ Նրա եղբայրները չէին կարողանում նրան պատասխանել, որովհետև ցնցված էին։


Իսկ վեցերորդ օրը հավաքեցին պետք եղածի կրկնապատիկը՝ ամեն մեկի համար երկուական բաժին։ Եվ ժողովրդի բոլոր առաջնորդները գնացին ու պատմեցին Մովսեսին։


Եվ Աստված նորից ասաց Մովսեսին. «Այսպե՛ս ասա Իսրայելի որդիներին. “Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, առաքեց ինձ ձեզ մոտ”։ Այս է իմ հավիտենական անունը, որով կհիշեք ինձ սերնդեսերունդ։


Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները տեսան, որ նրա երեսի գույնը լուսափայլ էր, և վախեցան մոտենալ նրան։


Ապա նրան մոտեցան Իսրայելի բոլոր որդիները, և պատմեց նրանց այն ամենը, ինչ Տերը խոսել էր իր հետ Սինա լեռան վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ