Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 32:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մովսեսն ասաց նրանց. «Այսօր ձեր ձեռքով ծառայեցիք Տիրոջը՝ յուրաքանչյուրդ սպանելով իր որդուն կամ իր եղբորը, որի համար այսօր ձեզ վրա կիջնի Տիրոջ օրհնությունը»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ապա Մովսեսն ասաց. «Այսօր դուք նվիրվեցիք Տիրոջը. ձեզնից ամեն մեկն իր որդու և իր եղբոր դեմ ելավ. Տերը ձեզ օրհնեց այսօր»։

Տես գլուխը



ԵԼՔ 32:29
11 Խաչաձեւ Հղումներ  

Նա ասաց ղևտացիներին՝ ամբողջ Իսրայելի վերակացուներին, որ պետք է իրենց նվիրեն Տիրոջը և սուրբ տապանակը դնեն այն տանը, որը շինել էր Իսրայելի արքա Դավթի որդի Սողոմոնը։ Արքան ասաց. «Դուք ոչ մի բան չպետք է կրեք ձեր ուսերի վրա։ Արդ, ծառայե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, և նրա ժողովրդին՝ իսրայելացիներին։


Ղևիի որդիներն արեցին այնպես, ինչպես ասել էր Մովսեսը։ Այդ օրը ժողովրդի միջից շուրջ երեք հազար մարդ ընկավ։


Հաջորդ օրը Մովսեսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք եք գործել, բայց ես հիմա կբարձրանամ Աստծու մոտ, որպեսզի ձեր մեղքերի համար քավություն խնդրեմ»։


Արդարություն գործելը և ճշմարտություն խոսելն ավելի հաճելի է Տիրոջ առջև, քան զոհերի արյունը։


Եվ կլինի, որ եթե մեկը դեռևս մարգարեանա, նրա հայրն ու մայրն էլ, որ ծնել են նրան, կասեն նրան. «Չապրես, որովհետև սուտ խոսեցիր Տիրոջ անունով». և նրա հայրն ու մայրը, որ ծնել են նրան, կարգելեն նրան մարգարեանալ։


Ով իր հորը կամ մորը սիրում է ինձնից ավելի, ինձ արժանի չէ։ Ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։