Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 32:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Ղևիի որդիներն արեցին այնպես, ինչպես ասել էր Մովսեսը։ Այդ օրը ժողովրդի միջից շուրջ երեք հազար մարդ ընկավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Ղևիի որդիները Մովսեսի խոսքի պես արեցին, և այդ օրը ժողովրդի միջից մոտ երեք հազար մարդ ընկավ։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 32:28
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նրանց ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Յուրաքանչյուրն իր սուրը թող կապի իր ազդրին. մտե՛ք բանակատեղիի մի մուտքից ու անցե՛ք դեպի մյուսը, և ձեզնից յուրաքանչյուրը թող սպանի իր եղբորը, իր ընկերոջն ու իր մերձավորին”»։


Մովսեսն ասաց նրանց. «Այսօր ձեր ձեռքով ծառայեցիք Տիրոջը՝ յուրաքանչյուրդ սպանելով իր որդուն կամ իր եղբորը, որի համար այսօր ձեզ վրա կիջնի Տիրոջ օրհնությունը»։


Եվ Տերը ժողովրդին պատուհասեց այն հորթի համար, որ ստեղծել էր Ահարոնը։


Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեեսը, տեսնելով դա, վեր կացավ ժողովրդի միջից և իր ձեռքն առնելով տեգը՝


Իսրայելի որդիների ժառանգած կալվածքներից ղևտացիներին տրվելիք քաղաքները պիտի լինեն ըստ նրանց ստացած քաղաքների թվի. շատ ստացողը շատ պիտի տա, քիչ ստացողը՝ քիչ։ Յուրաքանչյուր ցեղ ըստ ժառանգած տարածության քաղաքներ թող տա ղևտացիներին»։


Չպոռնկանանք, ինչպես նրանցից ոմանք պոռնկացան, և մեկ օրում քսաներեք հազար հոգի ընկան մեռան։


որ ասում էր իր հորն ու իր մորը, թե՝ “Քեզ չեմ տեսել”, և չճանաչեց իր եղբայրներին ու իր որդիներին անտեսեց, հետևեց քո խոսքերին ու պահեց քո ուխտը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ