Եվ նրանց ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Յուրաքանչյուրն իր սուրը թող կապի իր ազդրին. մտե՛ք բանակատեղիի մի մուտքից ու անցե՛ք դեպի մյուսը, և ձեզնից յուրաքանչյուրը թող սպանի իր եղբորը, իր ընկերոջն ու իր մերձավորին”»։
Եվ ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ամեն մարդ իր սուրը թող կապի իր մեջքին։ Բանակատեղիի մի դռնից մյուսն անցեք-դարձե՛ք, և ձեզնից յուրաքանչյուրը թող սպանի իր եղբորը, յուրաքանչյուրը՝ իր ընկերոջը, յուրաքանչյուրը՝ իր հարևանին”»։
Երբ Հեուն ողջակեզները կատարեց վերջացրեց, ասաց հետևակ ու սպառազեն զինվորներին. «Մտեք կոտորե՛ք նրանց, նրանցից ոչ ոք թող դուրս չգա»։ Հետևակ ու սպառազեն զինվորները նրանց սրակոտոր արեցին, նրանց մարմինները դուրս շպրտեցին, ապա մտան ներքին սենյակը, որտեղ գտնվում էր Բահաղի արձանը,
Մովսեսն ասաց նրանց. «Այսօր ձեր ձեռքով ծառայեցիք Տիրոջը՝ յուրաքանչյուրդ սպանելով իր որդուն կամ իր եղբորը, որի համար այսօր ձեզ վրա կիջնի Տիրոջ օրհնությունը»։
Այսուհետև մենք ոչ ոքի չենք ճանաչում մարդկային չափանիշով. որովհետև թեպետ մարդկային չափանիշով էինք ճանաչում Քրիստոսին, սակայն այժմ այլևս նույն ձևով չենք ճանաչում։
Իսկ այն մարգարեն կամ այն երազահանը թող մեռնի, որովհետև փորձեց քեզ ապստամբեցնել Տիրոջ՝ քո Աստծու դեմ, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից, փրկեց քեզ ստրկության երկրից, և շեղել քեզ այն ճանապարհից, որով Տերը՝ քո Աստվածը, պատվիրեց քեզ ընթանալ։ Դրանով չարը կվերացնես ձեր միջից։