ԵԼՔ 32:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տախտակներն Աստծու գործն էին, տախտակների վրա դրոշմած գիրը՝ Աստծու գիրը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տախտակներն Աստծու գործն էին, և գրվածքն Աստծու գրվածքն էր՝ տախտակների վրա փորագրված։ |
Եվ երբ Սինա լեռան վրա ավարտեց իր խոսքը, Մովսեսին տվեց Վկայության երկու տախտակները՝ քարեղեն տախտակներ՝ գրված Աստծու մատով։
Մովսեսը վերադառնալով իջավ լեռից՝ Վկայության երկու տախտակները ձեռքին։ Քարե տախտակներ՝ գրված երկու երեսին՝ այս ու այն կողմից։
Հեսուն, լսելով աղաղակող ժողովրդի ձայնը, Մովսեսին ասաց. «Բանակատեղիից պատերազմի ձայն է գալիս»։
Տերն ասաց Մովսեսին. «Երկու քարե տախտակնե՛ր կոփիր՝ առաջին տախտակների նման, և ինձ մոտ՝ լե՛ռը բարձրացիր, և այդ տախտակների վրա կգրեմ այն պատգամները, որ առաջին տախտակների վրա էին, որոնք ջարդուփշուր արեցիր։
Եվ Մովսեսը քարե երկու տախտակներ կոփեց առաջին տախտակների նմանությամբ և վաղ առավոտյան վեր կենալով՝ բարձրացավ Սինա լեռը, ինչպես հրամայել էր իրեն Տերը. Մովսեսն իր հետ վերցրեց քարե երկու տախտակները։
Հայտնի է, որ դուք եք Քրիստոսի նամակները՝ շարադրված մեր ծառայության միջոցով, գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծու Հոգով, ոչ թե քարեղեն տախտակների, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա։
Արդ, եթե քարեղեն տախտակների վրա գրով դրոշմված մահվան ծառայությունը տրվեց այնպիսի փառքով, որ իսրայելացիները չկարողացան նայել Մովսեսի երեսին՝ նրա երեսից ճառագայթող փառքի պատճառով, որ անհետանալու էր,
«Այն ժամանակ Տերն ինձ ասաց. “Երկու քարե տախտա՛կ կոփիր նախկինների նման ու բարձրացի՛ր լեռը։ Նաև փայտից տապանա՛կ պատրաստիր,
Եվ վերադառնալով իջա լեռից՝ երկու տախտակներն իմ երկու ձեռքին, մինչ լեռը բորբոքված էր կրակով։
Բայց այս է այն ուխտը, որը պիտի կնքեմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը։ Իմ օրենքները պիտի դնեմ նրանց մտքի մեջ և նրանց սրտում պիտի գրեմ դրանք։ Ես նրանց համար Աստված պիտի լինեմ, և նրանք ինձ ժողովուրդ պիտի լինեն։