Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 9:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Եվ վերադառնալով իջա լեռից՝ երկու տախտակներն իմ երկու ձեռքին, մինչ լեռը բորբոքված էր կրակով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Ես դարձա և իջա լեռից. լեռը այրվում էր կրակով. ուխտի երկու տախտակներն իմ երկու ձեռքերում էին։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 9:15
7 Խաչաձեւ Հղումներ  

Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստված հրով իջել էր նրա վրա, և նրա ծուխը ելնում էր, ինչպես հնոցի ծուխ։ Եվ ողջ ժողովուրդը խիստ զարհուրեց։


«Երբ դուք կրակի միջից ձայնը լսեցիք, և լեռը բորբոքված էր կրակով, ձեր ցեղերի իշխաններն ու ձեր ծերերը, ինձ մոտենալով,


Դուք մոտենալով կանգնեցիք լեռան ստորոտին։ Լեռը հրով բորբոքվում էր մինչև երկինք։ Խավար, մեգ ու մառախուղ էր։


Դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում և պատած էր մեգով, մառախուղով, խավարով և մթությամբ,


Մովսեսը ձեռքը մեկնեց դեպի երկինք, և Տերը որոտ ու կարկուտ ուղարկեց, ու երկրի վրա սկսեց կրակ թափվել։ Տերը կարկուտ տեղացրեց եգիպտացիների ողջ երկրի վրա։


Տեսնելով, որ մեղանչել եք Տիրոջ՝ մեր Աստծու առջև, ձեզ համար ձուլածո կուռքեր եք պատրաստել, շեղվել եք այն ուղուց, որ Տերն էր պատվիրել,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ