Անթլփատ արուն, որ չի թլփատվի ութերորդ օրը, թող վերանա իր ազգի միջից, որովհետև խախտած կլինի իմ ուխտը»։
ԵԼՔ 30:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն մարդը, որ նույն այս բաղադրությամբ խունկ կպատրաստի հոտոտելու համար, կվերանա իր ժողովրդի միջից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ով որ հոտոտելու համար դրա նմանը պատրաստի, նա իր ժողովրդի միջից պիտի վերանա»։ |
Անթլփատ արուն, որ չի թլփատվի ութերորդ օրը, թող վերանա իր ազգի միջից, որովհետև խախտած կլինի իմ ուխտը»։
«Յոթ օր բաղարջ հաց կուտեք. առաջին իսկ օրից ձեր տնից կվերացնեք թթխմորը։ Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչև յոթերորդ օրը թթխմորով հաց կուտեն, թող վերանան Իսրայելի միջից։
Պահե՛ք շաբաթները, քանի որ շաբաթը սուրբ է ձեզ համար՝ ընծայված Տիրոջը։ Ով այն պղծի, թող մահվան դատապարտվի։ Ամեն ոք, ով այդ օրը գործ անի, թող վերանա իր ժողովրդի միջից։
և այն Վկայության խորանի առջև չմատուցի՝ որպես Տիրոջն ընդունելի անուշահոտ ողջակեզ փրկության համար, ապա նրա թափած արյունը մարդու արյուն թափելու հավասար կհամարվի։ Նա պիտի սպանվի իր ժողովրդի կողմից, որովհետև արյուն է հեղել”։
Այն անձը, որ անմաքուր լինելով կուտի խաղաղության զոհից, որ Տիրոջն է, թող կորչի իր ժողովրդի միջից։
Բայց այն մարդը, որ մաքուր է և հեռու ճանապարհորդության մեջ չէ, ու թերանում է Զատիկը կատարել, թող վերացվի իր ժողովրդից, քանի որ նա Տիրոջ նվերը իր ժամանակին չի մատուցել։ Այդ մարդը թող կրի իր մեղքի պատասխանատվությունը։