Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 9:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Բայց այն մարդը, որ մաքուր է և հեռու ճանապարհորդության մեջ չէ, ու թերանում է Զատիկը կատարել, թող վերացվի իր ժողովրդից, քանի որ նա Տիրոջ նվերը իր ժամանակին չի մատուցել։ Այդ մարդը թող կրի իր մեղքի պատասխանատվությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Բայց եթե մաքուր եղող և ճանապարհորդության մեջ չգտնվող մեկը խուսափի զատիկը կատարելուց, նա պետք է վերանա իր ժողովրդի միջից, քանի որ նա Տիրոջ զոհը որոշված ժամանակին չի մատուցել։ Այդ մարդը թող կրի իր մեղքի հետևանքը։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 9:13
24 Խաչաձեւ Հղումներ  

Անթլփատ արուն, որ չի թլփատվի ութերորդ օրը, թող վերանա իր ազգի միջից, որովհետև խախտած կլինի իմ ուխտը»։


«Յոթ օր բաղարջ հաց կուտեք. առաջին իսկ օրից ձեր տնից կվերացնեք թթխմորը։ Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչև յոթերորդ օրը թթխմորով հաց կուտեն, թող վերանան Իսրայելի միջից։


Յոթ օր ձեր տներում թթխմոր չպիտի լինի։ Բոլոր նրանք, ովքեր թթխմորով հաց կուտեն, թող վերանան Իսրայելի միջից։ Ձեր երկիր եկած եկվորներ լինեն թե տեղաբնակներ,


Իսրայելի ողջ ժողովուրդը պետք է կատարի դա։


Ով այդպիսի բան պատրաստի և ով դրանից օտարականի տա, թող վերանա իր ժողովրդի միջից”»։


Այն մարդը, որ նույն այս բաղադրությամբ խունկ կպատրաստի հոտոտելու համար, կվերանա իր ժողովրդի միջից»։


Ձեր ամբարշտությունը ձեզ վրա է գալու, և պատիժ եք կրելու ըստ ձեր խորհուրդների։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը՝ Աստված”»։


Եթե Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատածներից մեկը որևէ կենդանու արյուն ուտի, ես իմ հայացքը կուղղեմ արյուն ուտող այդ մարդու վրա և կկորցնեմ նրան իր ժողովրդի միջից,


և այն Վկայության խորանի առջև չմատուցի՝ որպես Տիրոջն ընդունելի անուշահոտ ողջակեզ փրկության համար, ապա նրա թափած արյունը մարդու արյուն թափելու հավասար կհամարվի։ Նա պիտի սպանվի իր ժողովրդի կողմից, որովհետև արյուն է հեղել”։


Եթե որևէ տղամարդ պառկի իր քեռու կնոջ հետ, նա անպատվում է իր քեռուն։ Իրենց մեղքի պատիժը պիտի կրեն և անժառանգ մեռնեն։


Նրանք պետք է կատարեն իմ պատվիրանները, որպեսզի մեղք գործած չլինեն և մահապատժի չենթարկվեն իրենց պղծելու հետևանքով։ Ես եմ նրանց սրբագործող Տերը։


Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Ով որ հայհոյի Աստծուն, մեղքի մեջ կընկնի։


Ով դիպչի մեռած մարդու ու չմաքրվի, նա պղծած է լինում Տիրոջ խորանը։ Այդ մարդը թող վերանա Իսրայելի միջից։ Քանի որ մեղքերի մաքրման ջուր չցանվեց նրա վրա, նա անմաքուր է, որովհետև նրա պղծությունը մնում է իր մեջ։


Այն մարդը, որ պղծվել է, բայց չի մաքրվում, թող վերանա իր ժողովրդի միջից, որովհետև նա Տիրոջ սրբարանն է պղծել, սրսկման ջուր չի սրսկվել նրա վրա, անմաքուր է։


Եթե կինը հանցավոր լինի, այդ դեպքում ամուսինը թող անպարտ լինի, իսկ կինը թող կրի իր գործած մեղքի պատասխանատվությունը”»։


և ասացին նրանց. «Մենք, մարդու դիակի դիպած լինելով, անմաքուր ենք։ Արդյոք պիտի զրկվե՞նք Իսրայելի որդիների նման ժամանակին Տիրոջը զոհ մատուցելուց»։


Զգո՛ւյշ եղեք, չլինի թե հրաժարվեք Նրանից, ով խոսում է։ Որովհետև եթե նրանք, երկրի վրա Աստծու պատգամները տվող Մովսեսին մերժելով, պատժից չազատվեցին, որչա՜փ առավել չպիտի ազատվենք մենք, եթե երես դարձնենք երկնքից խոսողին,


մենք ինչպե՞ս պիտի ազատվենք, եթե անտարբեր գտնվենք այնպիսի փրկության հանդեպ, որ նախ հռչակվեց Տիրոջ կողմից և ապա հաստատվեց մեզ համար նրանց միջոցով, ովքեր լսել էին այն։


եթե սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարությամբ նորոգվել, որովհետև նրանք վերստին խաչն են հանում Աստծու Որդուն և դարձյալ նրան խաղք ու խայտառակ դարձնում։


նույնպես և Քրիստոսը մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի հայտնվի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հավատով փրկվելու համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ