Կվերցնես զոհասեղանի վրա գտնվող արյունից ու օծության յուղից և կցանես Ահարոնի ու նրա զգեստների վրա, նրա որդիների ու նրա որդիների զգեստների վրա, որպեսզի սրբագործվեն ինքն ու իր զգեստները, նրա որդիներն ու նրա որդիների զգեստները։ Խոյի արյունը կհեղես զոհասեղանի շուրջը։
Այն մարդու մարմինը օծելու համար թող չօգտագործվի։ Ձեզ համար նույն բաղադրությամբ նման բան չպատրաստեք, որովհետև դա սրբություն է և ձեզ համար սրբություն էլ թող մնա։
Գլխին օծության յուղ ունեցող, պատմուճան հագնելու արժանացած և իր եղբայրների մեջ ավագ եղող քահանան, ի նշան սգո, գլխարկը թող չհանի, իր հագուստները չպատառոտի,