Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 29:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Կվերցնես զոհասեղանի վրա գտնվող արյունից ու օծության յուղից և կցանես Ահարոնի ու նրա զգեստների վրա, նրա որդիների ու նրա որդիների զգեստների վրա, որպեսզի սրբագործվեն ինքն ու իր զգեստները, նրա որդիներն ու նրա որդիների զգեստները։ Խոյի արյունը կհեղես զոհասեղանի շուրջը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Կառնես զոհասեղանի վրա եղած արյունից ու օծման յուղից և շաղ կտաս Ահարոնի ու նրա զգեստների վրա, նրա հետ նաև նրա որդիների ու նրա որդիների զգեստների վրա։ Եվ նա ու իր զգեստները, նրա հետ նաև նրա որդիներն ու նրա որդիների զգեստները սրբացած կլինեն։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 29:21
16 Խաչաձեւ Հղումներ  

Եվ գրեթե ամեն ինչ արյունով էր մաքրվում՝ ըստ Օրենքի, և առանց արյուն թափելու թողություն չէր լինում։


Մովսեսը, վերցնելով օծության յուղից ու զոհասեղանի վրայի արյունից, ցանեց Ահարոնի ու նրա հանդերձանքի, նրա որդիների ու նրանց հանդերձանքների վրա և սրբագործեց Ահարոնին ու նրա հանդերձանքը, նրա հետ նաև նրա որդիներին ու նրանց հանդերձանքները։


Կվերցնես օծության յուղից, կթափես նրա գլխին և կօծես նրան։


«Ահա թե ի՛նչ պիտի անես նրանց սրբելու համար, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։ Հոտից կընտրես մի զվարակ և երկու խոյ՝ արատ չունեցող,


Իսկ որչա՜փ ավելի խիստ պատժի արժանի պիտի համարեք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել նոր ուխտի արյունը, որով մաքրվել է ինքը և անարգել շնորհի Հոգին։


Եվ ես ինձ սրբացնում եմ նրանց համար, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։


Գիշերը բարձրացրե՛ք ձեր ձեռքերը Դեպի սրբարան Եվ օրհնեցե՛ք Տիրոջը։


Իր ափի մեջ մնացած յուղը քահանան թող քսի մաքրվողի գլխին և նրան քավություն տա Տիրոջ առջև։


Կմորթես խոյը, կվերցնես նրա արյունից և կքսես Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրերին, նրա աջ ոտքի ծայրերին, նրա որդիների աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի ծայրերին, նրանց աջ ոտքերի ծայրերին։ Եվ արյունը կհեղես զոհասեղանի շուրջը։


Կվերցնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լյարդի տակի բլթակը, երկու երիկամներն իրենց ճարպով և աջ զիստը։ Դա նվիրագործման կիզակետն է։


ապա Մովսեսը մորթեց այն, վերցրեց նրա արյունից և քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, աջ ձեռքի ծայրին ու աջ ոտքի ծայրին։


Սրանք են իրավունքները Ահարոնի ու նրա որդիների՝ Տիրոջը նվիրաբերվող ընծաներից, այն օրվանից, երբ նրանց քահանա կարգեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ