Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 21:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Գլխին օծության յուղ ունեցող, պատմուճան հագնելու արժանացած և իր եղբայրների մեջ ավագ եղող քահանան, ի նշան սգո, գլխարկը թող չհանի, իր հագուստները չպատառոտի,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Իր եղբայրներից մեծ եղող քահանան, որի գլխին օծության յուղն է թափվել, և նվիրագործվել է սուրբ զգեստներ հագնելու, իր գլուխը չպիտի բանա և իր զգեստները չպատառոտի։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 21:10
18 Խաչաձեւ Հղումներ  

Եվ այսպես շարունակ. այն քահանան, որն օծվել է և իր հորից հետո քահանայագործելու իրավունք ստացել, թող անի քավությունը։ Նա թող հագնի քաթանե հանդերձը՝ սուրբ հանդերձը,


Այդ ժամանակ քահանայապետը պատռեց իր հանդերձներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ի՞նչ պետք ունենք վկաների. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը։


ժողովուրդը սպանողին թող փրկի սպանվածի մերձավորների ձեռքից։ Ժողովուրդը նրան թող հետ ուղարկի ապաստան-քաղաք, որտեղ նա ապաստանել էր։ Նա թող բնակվի այնտեղ, մինչև որ վախճանվի սուրբ յուղով օծված քահանայապետը։


Մովսեսն օծության յուղից հեղեց Ահարոնի գլխին, օծեց ու սրբագործեց նրան։


Գիշերը բարձրացրե՛ք ձեր ձեռքերը Դեպի սրբարան Եվ օրհնեցե՛ք Տիրոջը։


Դավիթը բարձրանում էր Ձիթենյաց զառիվերով, բարձրանում էր ու լալիս։ Նա ծածկել էր գլուխը, բոկոտն էր գնում, և ամբողջ ժողովուրդը նրա հետ էր՝ գլուխները շորով ծածկած։ Բոլորը լաց լինելով բարձրանում էին։


Եվ բորոտը, որի վրա վերք կա, պետք է պատռված զգեստներ կրի, գլուխը բաց լինի, բերանը՝ ծածկված, և նա անմաքուր պետք է համարվի։


Եվ պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մեջքին և շատ օրեր սուգ պահեց իր որդու համար։


Հոբը, լսելով այս, վեր կացավ, պատառոտեց իր հագուստները, խուզեց իր գլխի մազերը և գետնին ընկնելով՝ երկրպագեց Տիրոջն ու ասաց.


Կվերցնես օծության յուղից, կթափես նրա գլխին և կօծես նրան։


որովհետև հեծությունն արյան ու սգի մեջ է։ Թող վարսերդ չհյուսվեն, կոշիկներդ կրկին ոտքերիդ լինեն, չմխիթարվես նրանց շուրթերի խոսքերով և չուտես մարդկանց հացը»։


եթե օծված քահանայապետը մեղանչի՝ ժողովրդին հանցավոր դարձնելով, իր գործած մեղքը քավելու համար նա Տիրոջը առանց արատի մի արջառ թող մատուցի։


ո՛չ հորը կամ մորը, ո՛չ եղբորը կամ քրոջը։ Նրանց մահվան ժամանակ նրանցով թող չպղծվի, որովհետև Տիրոջն արած ուխտը իր գլխի վրա է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ