Յոթ օր կմաքրես և կսրբագործես զոհասեղանը, որպեսզի զոհասեղանը լինի սրբագույն։ Զոհասեղանին դիպչող ամեն ոք կսրբվի»։
ԵԼՔ 30:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կսրբագործես դրանք, և դրանք կլինեն սրբությունների սրբություն։ Ամեն ոք, որ դիպչի դրանց, կմաքրվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կսրբագործես դրանք, որ ամենասուրբ լինեն. ինչ որ դիպչի դրանց, սուրբ պիտի լինի։ |
Յոթ օր կմաքրես և կսրբագործես զոհասեղանը, որպեսզի զոհասեղանը լինի սրբագույն։ Զոհասեղանին դիպչող ամեն ոք կսրբվի»։
«Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ՝ ասելով. “Մեղքի համար զոհ մատուցելու կարգն այս է. մեղքի զոհը թող մորթեն այնտեղ, որտեղ ողջակեզի զոհն են մորթում՝ Տիրոջ առջև։ Դա սրբությունների սրբություն զոհ է։
յոթ անգամ ցանեց զոհասեղանի վրա, օծելով սրբագործեց զոհասեղանը, նրա ողջ սպասքը, ավազանն ու նրա խարիսխը։ Ապա օծեց ու սրբագործեց խորանը և խորանում եղած ամեն ինչ։
Երբ Մովսեսը կանգնեցրեց խորանը, օծեց այն ու նրա ողջ սպասքը, զոհասեղանն ու նրա ողջ սպասքը, օծեց ու սրբագործեց դրանք։