Նա պատրաստեց նաև ձուլածո մի ավազան, որի երկարությունը մի շուրթից մինչև մյուս շուրթը տասը կանգուն էր։ Այն կլոր էր։ Դրա բարձրությունը հինգ կանգուն էր և շուրջանակի ամփոփված էր երեսուներեք կանգուն երկարությամբ գոտով։
ԵԼՔ 30:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Պղնձե ավազա՛ն պատրաստիր պղնձե պատվանդանով, որպեսզի լվացվեք նրա մեջ։ Այն դի՛ր Վկայության խորանի ու զոհասեղանի միջև։ Դրա մեջ ջուր կլցնես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Կպատրաստես նաև մի պղնձե ավազան լվացման համար, և դրա պատվանդանն էլ պղնձից թող լինի։ Այն կդնես ժողովի վրանի ու զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր կլցնես։ |
Նա պատրաստեց նաև ձուլածո մի ավազան, որի երկարությունը մի շուրթից մինչև մյուս շուրթը տասը կանգուն էր։ Այն կլոր էր։ Դրա բարձրությունը հինգ կանգուն էր և շուրջանակի ամփոփված էր երեսուներեք կանգուն երկարությամբ գոտով։
Նա պղնձե տասը տաշտեր պատրաստեց. ամեն մի տաշտ քառասուն սափոր էր տանում և չորս կանգուն բարձրություն ուներ։ Ամեն մի տաշտ դրվեց այդ տասը պատվանդաններից մեկի վրա։
Ձուլածո մեծ ավազանը շինեց տասը կանգուն տրամագծով, շրջանաձև, հինգ կանգուն բարձրությամբ և երեսուն կանգուն շրջագծով։
Տասը ավազան էլ պատրաստեց. հինգը դրեց աջ կողմը, հինգը՝ ձախ կողմը, որ նրանց մեջ լվանան ողջակեզի համար մատուցվող կենդանիներին, իսկ մեծ ավազանը նրա համար էր, որ քահանաները լվացվեն դրա մեջ։
Պղնձե ավազանն ու դրա պղնձե պատվանդանը պատրաստեց ուխտավոր այն կանանց հայելիների պղնձից, որոնք վրանը խփելու օրը Վկայության խորանի դռան մոտ էին հավաքվել։
Բերանովդ մի՛ շտապիր, և սիրտդ ավելորդ տեղը թող չփութա Աստծու առաջ խոսք ասելու. որովհետև Աստված երկնքում է, իսկ դու՝ երկրի վրա. դրա համար էլ քո խոսքերը թող սակավ լինեն։
յոթ անգամ ցանեց զոհասեղանի վրա, օծելով սրբագործեց զոհասեղանը, նրա ողջ սպասքը, ավազանն ու նրա խարիսխը։ Ապա օծեց ու սրբագործեց խորանը և խորանում եղած ամեն ինչ։
նա մեզ փրկեց ոչ թե մեր կատարած արդար գործերի համար, այլ իր ողորմության, վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ,
Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։