բայց ես դատաստան կտեսնեմ այն ազգի հետ, որը կծառայեցնի նրանց։ Դրանից հետո նրանք այստեղ կվերադառնան բազում հարստությամբ։
ԵԼՔ 3:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես եգիպտացիների առաջ շնորհ եմ անելու իմ ժողովրդին, և երբ ելնեք, դատարկ ձեռքով չեք ելնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եգիպտացիների աչքին շնորհ գտնել կտամ այս ժողովրդին, և երբ դուրս գաք, դատարկաձեռն դուրս չեք գա. |
բայց ես դատաստան կտեսնեմ այն ազգի հետ, որը կծառայեցնի նրանց։ Դրանից հետո նրանք այստեղ կվերադառնան բազում հարստությամբ։
ների՛ր քո դեմ գործած նրանց անիրավությունները, քո հանդեպ թույլ տված բոլոր անարգանքները, գո՛ւթ տուր նրանց գերեվարողներին, գթա՛ նրանց,
Մի՛ լքիր, այլ քո ականջները թող լսեն քո ծառաների աղոթքները և անսան նրանց խնդրանքներին, որոնք երկնչում են քո անունից. իրագործի՛ր այսօր քո ծառայի խնդրանքը, արա՛ այնպես, որ ես գթություն գտնեմ այս մարդու առաջ»։ Այդ ժամանակ ես թագավորի մատռվակն էի։
Արդ, ժողովրդին գաղտնի հայտնի՛ր, որ յուրաքանչյուր ոք իր ընկերոջից և յուրաքանչյուր կին իր հարևանուհուց ոսկյա և արծաթյա իրեր ու զգեստներ թող փոխ առնեն»։
Տերը շնորհ պարգևեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, և զարդեր տվեցին նրանց։ Մովսեսը եգիպտացիների, փարավոնի, նրա բոլոր պաշտոնյաների առաջ ու ժողովրդի աչքին շատ պատկառելի դարձավ։
Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես իրենց հրամայել էր Մովսեսը. եգիպտացիներից խնդրեցին ոսկյա և արծաթյա իրեր ու զգեստներ։
Եվ Տերը շնորհ արեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, և զարդեր տվեցին նրանց. այսպես կողոպտեցին եգիպտացիներին։
ու ազատեց նրան իր բոլոր նեղություններից։ Նրան շնորհներ ու իմաստություն տվեց Եգիպտոսի փարավոնի առաջ. նրան եգիպտացիների ու իր ամբողջ տան վրա իշխան կարգեց։