Երբ երեկոն մոտենում էր, նրանք դեռ ոգեկոչում էին մինչև զոհ մատուցելու ժամանակը, սակայն ոչ մի ձայն չկար։ Այն ժամանակ թեզբացի Եղիան խոսեց Գարշելիքի մարգարեների հետ՝ ասելով. «Հեռո՛ւ կանգնեք, հիմա ես եմ իմ ողջակեզն անելու»։ Նրանք գնացին հեռացան։
ԵԼՔ 29:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գառներից մեկը կզոհես առավոտյան, իսկ մյուս գառը կզոհես երեկոյան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի գառը կմատուցես առավոտյան, իսկ մյուս գառը կմատուցես երեկոյան դեմ։ |
Երբ երեկոն մոտենում էր, նրանք դեռ ոգեկոչում էին մինչև զոհ մատուցելու ժամանակը, սակայն ոչ մի ձայն չկար։ Այն ժամանակ թեզբացի Եղիան խոսեց Գարշելիքի մարգարեների հետ՝ ասելով. «Հեռո՛ւ կանգնեք, հիմա ես եմ իմ ողջակեզն անելու»։ Նրանք գնացին հեռացան։
Աքազ արքան պատվեր տվեց Ուրիա քահանային՝ ասելով. «Այս մեծ զոհասեղանի վրա պետք է մատուցես առավոտյան ողջակեզը և երեկոյան զոհաբերությունը, արքայի ողջակեզն ու նրա զոհաբերությունները, երկրի ժողովրդի ողջակեզները, զոհաբերություններն ու ընծաները։ Բոլոր ողջակեզների ու զոհաբերությունների արյունը նրա վրա պետք է թափես, իսկ պղնձե զոհասեղանն իմ տրամադրության տակ պետք է լինի առավոտյան»։
Առավոտյան ու երեկոյան Տիրոջը ողջակեզներ են մատուցում, անուշաբույր խնկեր ծխում, սուրբ սեղանի վրա Առաջավորության հաց են դնում, հոգ են տանում ոսկե աշտանակին ու վառում դրա ճրագները, որ երեկոները լուսավորեն։ Մենք պահում ենք Տիրոջ՝ մեր հայրերի Աստծու սպասավորությունը, իսկ դուք լքել եք նրան։
Սողոմոնը Տյուրոսի արքա Քիրամի մոտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Դու իմ հայր Դավթին օգնել ես. մայրի փայտ ես տվել բնակության տուն շինելու համար։
Ինձ մոտ հավաքվեցին բոլոր նրանք, որ երկյուղում էին Իսրայելի Աստծուց պանդխտությունից վերադարձածների անհավատարմության համար, և ես այդպես սգավոր նստեցի մինչև երեկոյան զոհի ժամը։
Այն կպահեք մինչև այս ամսի տասնչորսերորդ օրը, և Իսրայելի որդիները այն թող մորթեն երեկոյան։
Ամեն մի գառան հետ կբերես նաև շուրջ մեկուկես լիտր զտված յուղ՝ շաղված երեք կիլոգրամ նաշիհի հետ, ինչպես նաև մեկուկես լիտր գինի՝ իբրև ընծա։
Գիշեր ու զօր անդադար պաշտամունք կատարելով՝ մեր տասներկու ցեղերը հուսացել են դրան հասնել։ Այդ հույսի համար, ո՛վ արքա, ես էլ ամբաստանվում եմ հրեաների կողմից։