ԵԼՔ 28:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց համար կտավից անդրավարտիքներ կպատրաստես, որպեսզի դրանք, նրանց մեջքից մինչև սրունքները հասնելով, ծածկեն նրանց ամոթույքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կտավից անդրավարտիքներ կպատրաստես նրանց համար, որպեսզի իրենց մերկությունը ծածկեն. դրանք մեջքից մինչև ծնկները լինեն։ |
Նրանց համար պատրաստեցին բեհեզից և մանված կապուտակ, ծիրանի ու կարմիր ժապավեններով հյուսված գոտիներ՝ զարդանախշ մի գործ, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
Երբ նրանք ներքին գավթի դռնով մտնեն, պետք է կտավե պատմուճաններ հագած լինեն և իրենց պաշտամունքը մատուցելու ժամանակ բրդեղեն հագած չպետք է լինեն՝ սկսած ներքին գավթի դռնից։
Գլուխներին կտավե խույրեր են ունենալու, սրունքներին՝ կտավե անդրավարտիքներ։ Ծանր հագնված չպետք է լինեն։
Նա թող հագնի քաթանե սրբագործված շապիկը, մարմնի վրա՝ քաթանե անդրավարտիքը, մեջքին կապի քաթանե գոտին, գլխին դնի քաթանե ապարոշ, որովհետև դրանք սուրբ հանդերձանք են։ Իր ամբողջ մարմինը թող լվա ջրով և թող հագնի դրանք։
Այն թթխմորով չպիտի եփվի։ Ինձ հատկացված ընծայի այդ մասը ես իրենց տվեցի։ Դրանք սրբությունների սրբություն են՝ լինի այդ մեղքի զոհ, թե հանցանքների զոհ։
Քահանան կտավե պատմուճան թող հագնի և կտավե անդրավարտիք՝ իր մարմնի վրա։ Կրակով այրված ողջակեզի մոխիրը թող հավաքի զոհասեղանի վրայից ու դնի զոհասեղանի մոտ։
Արդ, մի խորհուրդ տամ քեզ. ա՛ռ, գնի՛ր ինձնից կրակի բովով անցած ոսկի, որ հարստանաս. գնի՛ր սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի ծածկես քո մերկության անվայելչությունը, և քո աչքերին դե՛ղ դիր, որ տեսնես։