Ուրախ եղանք այն օրերի փոխարեն, Երբ խեղճացրին մեզ, և այն տարիների, Երբ չարչարանքներ տեսանք։
ԵԼՔ 28:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ոսկե զանգակներն ու նռան ծաղկաբողբոջները շուրջանակի թող զարդարեն պատմուճանի ներքևի քղանցքները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պատմուճանի քղանցքի վրա շուրջանակի մի ոսկե զանգակ և մի նուռ, մի ոսկե զանգակ և մի նուռ լինեն։ |
Ուրախ եղանք այն օրերի փոխարեն, Երբ խեղճացրին մեզ, և այն տարիների, Երբ չարչարանքներ տեսանք։
Պատմուճանի ներքևի քղանցքին մանված կապույտ, ծիրանի ու կարմիր թելերով և նրբահյուս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ կգործես։ Դրանք կգործես պատմուճանի ներքևի քղանցքների շուրջբոլորը։ Այդ զարդերը թող ունենան նռան ծաղկաբողբոջի ձևը, և դրանց միջև շուրջանակի ոսկե զանգակներ թող լինեն։
Դա թող հագնի Ահարոնը, որպեսզի երբ պաշտամունք է կատարում, Տիրոջ առաջ սրբարան մտնելիս ու ելնելիս լսվեն դրանց արձակած ձայները, և Ահարոնը չմեռնի։
Պատմուճանի փեշերին կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից նռան ծաղկաբողբոջներ գործեցին։
Ինչպես խնձորենին՝ անտառի ծառերի մեջ, այնպես է իմ եղբորորդին [𝕸 սիրելին]՝ տղաների մեջ։ Նրա հովանու տակ նստել ցանկացա և նստեցի. և նրա պտուղը քաղցր է իմ կոկորդում։
Շուրթերը քո նման են որդան կարմիր թելի, Գեղեցիկ են խոսքերը քո։ Քո այտերը նման են նռան կեղևի՝ քո քողի հետևում։
Վերցնեմ, տանեմ քեզ իմ մոր տունը և ինձ հղացողի սենյակը, հարբեցնեմ քեզ յուղագործների գինիով, իմ նռնենիների օշարակով։
Ոչ թե դուք ընտրեցիք ինձ, այլ ես ընտրեցի ձեզ և կարգեցի ձեզ, որ դուք գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ էլ որ իմ անունով Հորից խնդրեք, տա ձեզ։
ապրելու Տիրոջն արժանի և ամեն ինչում նրան հաճելի ձևով, պտղաբեր դառնալու բոլոր բարի գործերում և աճելու Աստծու գիտությամբ։