Ոզիասն ամբողջ զորքի համար պատրաստել տվեց վահաններ, նիզակներ, սաղավարտներ, զրահներ, աղեղներ և քարանետ պարսատիկներ։
ԵԼՔ 28:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա վերին մասը շուրջանակի կլոր կտրելով՝ բացվածք կթողնես։ Միացման տեղերը ամբողջական՝ մեկ կտոր թող լինեն, որպեսզի այդ զգեստը չպատռվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա մեջտեղում մի բացվածք թող լինի՝ գլուխն անցկացնելու համար։ Բացվածքի շուրջբոլորը թող լինի հյուսված մի օձիք՝ նման զրահի բացվածքի, որպեսզի զգեստը չպատռվի։ |
Ոզիասն ամբողջ զորքի համար պատրաստել տվեց վահաններ, նիզակներ, սաղավարտներ, զրահներ, աղեղներ և քարանետ պարսատիկներ։
Այն ժամանակ ժողովրդին ասացի. «Եկեք բնակվենք Երուսաղեմ քաղաքում, մինչև արշալույս պահպանենք մեր շրջապատը, իսկ ցերեկը՝ աշխատենք»։
Պատմուճանի ներքևի քղանցքին մանված կապույտ, ծիրանի ու կարմիր թելերով և նրբահյուս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ կգործես։ Դրանք կգործես պատմուճանի ներքևի քղանցքների շուրջբոլորը։ Այդ զարդերը թող ունենան նռան ծաղկաբողբոջի ձևը, և դրանց միջև շուրջանակի ոսկե զանգակներ թող լինեն։
Մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին և զանգակները պատմուճանների ներքևում շուրջանակի դրեցին նռնազարդերի միջև։
Նրանց համար պատրաստեցին բեհեզից և մանված կապուտակ, ծիրանի ու կարմիր ժապավեններով հյուսված գոտիներ՝ զարդանախշ մի գործ, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։